Փարվանա դարձած իմ Էրեբունի…

Մամուլից տեղեկացա, որ ՀՀԿ-ն «Փարվանայում» նշում է իր հաղթանակը:

Ամերիկյան ու եվրոպական արժեքներից զզվող, բայց ամերիկաներից ու եվրոպաներից փող մուրացող ու միջակ աշակերտների նման նրանց «բավարար» գնահատականներից գժվելու չափ ուրախացող հանրապետականները իսկական ասիական քեֆ են անում՝ կլկլացնող արաբա-թուրքական ռաբիզի ներքո:

Նախագահն ու երկու բառ իրար հետ մի կերպ կապող դեմքերը տրնգի են պարում: Բաժակ են բարձրացնում օրենսդիրում հայտնված անգրագետ փողատերերը ու խմում Հայաստանի ապագայի համար:

Աստված չանի, որ մեր երկրին բաժին հասնի հենց իրենց փափագած ապագան…

Advertisements

Աստված հեռու պահի լրբերից ու…

Ասում են, որ շատ շուտով ի պաշտպանություն Սամվել Ալեքսանյաի բացվելու է «լաչառ կնիկներ» հայրենակցական միությունը:

Այս նախաձեռնությանը միանալու միակ պայմանն է՝ ոչ ավելի, քան 8-ի «բ» մակարդակի լրբությանը տիրապետելը:

Աշխատավարձը՝ ըստ բերած գլխաքանակի ու ղժժալու դեցիբալների:

«Լաչառ կնիկների» շնորհանդեսը տեղի է ունեցել յութուբում: Ակնկալվում է նաեւ մոտ օրերս lfiкi-lrbеr.аm կայքի բացումը:

%d bloggers like this: