Բաց նամակ՝ տխմար հեռուստալրագրողներին


Ելնելով այն փաստից, որ հանրային հեռուստատեսության աշխատակիցը, չի բացառվում՝ նաեւ նրա աշխատակիցները եւ այլ հեռուստաընկերությունների գործընկերները երբեմն թերթում են ինտերնետային էջերը, հույս ունեմ, որ օրերից մի օր նրանք կտեսնեն այս գրառումը եւ կփորձեն այն ընթերցել մինչեւ վերջ:

Ողջույն, տխմար հեռուստալրագրողներ,

Ցավով հիշում եմ այս տարվա հատկապես թեժ հունվար-փետրվարը, երբ դուք, կամա թե ակամա, դարձել էիք ժողովրդի ատելության թիրախը: Ուզելով թե չուզելով դուք ընկել էիք ստի հունը եւ թիավարում էիք՝ Ձեր թիերից միայն կեղծ ջրեր շպրտելով աջ ու ձախ: Հիշո՞ւմ եք գոնե Ձեր հաղորդումները՝ ինչ-որ մի երեւակայական երկրի մասին, որի անունը դուք դրել էիք Հայաստան, եւ որտեղ ապրում էր մարդկանց մի փոքր խումբ, որը չէր թողնում, որ մեր «վաստակաշատ» նախկին նախագահը եւ ներկայումս նրան փոխարինած այն ժամանակվա վարչապետը երկիրը նորմալ հունով զարգացնեն: (Ինչո՞ւ վաստակաշատ՝ որովհետեւ դուք շա՜տ եք): Լավ, չեմ վիրավորի, թե՝ հիշողություն չունեք, խնդիրն այն է, թե՝ դեմքի ի՞նչ արտահայտությամբ եք հիշում…

Երեւի այնպե՞ս, ինչպես մի պոռնիկ կարող է հիշել իր մեջ մխրճված վերջին առնանդամի տիրոջից ստացած փողի մասին: Չեմ կարծում: Պոռնիկը գոնե իր մասնագիտական պարտականությունները հաճախ կատարում է հանգցրած լույսի պայմաններում՝ բոլորից, հասարակությունից եւ իր աչքերից հեռու, շատ հաճախ էլ՝ իր երեխաների՛ց թաքուն: Նա ամաչո՛ւմ է իր արարքի համար: Իսկ ինչպե՞ս էիք աշխատում դուք բոլորի աչքի առաջ, օրը ցերեկով՝ հպարտորե՛ն: Դուք սկսում էիք ձեր անբարո գործը առավոտվա ժամերից, քիչ խթանվում՝ երեկոյան ժամերին, իսկ գիշերային հաղորդումների ընթացքում լցվում էիք անկասելի կիրքով: Եվ օրգազմի էիք հասնում՝ երբ խոսք էր գնում Ս.Սարգսյանի մասին: Ինչպիսի՜ անկեղծություն:

Պատկերացնում եմ, թե ի՞նչ բառերով եք դուք Ձեր զավակներին դաստիարակում՝ հայրենասիրություն, ծնողներին ու մեծերին հարգել, չստել, եւ այլն… Իսկ դուք փորձե՞լ եք ինքներդ ազնիվ կյանքով ապրել: Փորձե՛ք ապա երեւակայական մի վրձնով ուրվգծել Ձեր իսկ՝ որպես ծնողի դիմանկարը՝ տեսախցիկի միջոցով ձեր երեխաների աչքերին նայելով եւ միեւնույն ժամանակ սուտ ու կեղծիք տարածելով:
Read more of this post

%d bloggers like this: