Դաշինքից՝ կուսակցություն

Աթոռների միաձուլում

Այսօր երբ լսում էր Արմեն Բադալյանի խոսքը (այս վերլուծաբանի մտքերն ինքս համարում եմ իրականությանն առավել մոտ), նա կարծես թե կրկնեց այն, ինչը վերջին մի քանի օրը պտտվում էր գլխումս:

Քաղտեխնոլոգը համոզված է, որ ժամանակն է, որպեսզի ՀԱԿ-ը դաշինքից վերածվի կուսակցության:

Ես էլ եմ նույնը կարծում:

Ամենամեծ պրո-ն, ըստ իս, այն է, որ Հայ ազգային կոնգրեսին անդամակցող կուսակցություններն իրականում կուսակցություն չեն: Նկատի չունեմ իրավաբանական կարգավիճակն ու կուսակցական կնիքը, այլ՝ իրական պատկերը:

Գուցե կուսակցություն է ՀՀՇ-ն կամ, ասենց, ՀԺԿ-ն: Բա մնացա՞ծը: Մեկ կամ մի քանի հոգանոց խմբեր, որոնք գուցե ունեն հինգ հազարից ավելի կուսակցական տոմսեր ունեցող անդամներ, բայց այդ տոմսերը ոչ մի բանով չեն տարբերվում 150 հազար օրինաց անդամատոմսերից:

Կան կուսակցություններ, բայց չկան այդ կուսակցությունների գաղափարներով լցված անդամներ:

Միգուցե ժամանա՞կն է միաձուլվել և արդյունքում ստեղծել մեկ կուսակցություն: Գուցե կարիք կա ավելի լայն մտածել, այլ ոչ թե բավարարվել ու առաջնորդվել կուսակցական նեղ շահերով: Մի կողմ դնել ամբիցիաները և իրոք պատրաստվել նախագահական ընտրություններին…

Իսկ ինչո՞ւ ոչ:

Վնաս դժվար թե լինի, իսկ օգուտ՝ որքան ցանկանաք: Էլ չեմ ասում, որ նման քայլը մեծ ոգևորգության առիթ կհանդիսանա և վերջնականապես կպարզվի, թե ով է իրականում կոնգրեսի համակիրը:

Թշվառ ընդդիմական խաղեր…

Գուշակեք, թե որտեղ է 5%-ոց բարիերը: Հուշում. 7%-ոցն արդեն արտաթորված է:

Այ ընդդիմադիրներ կամ ձեզ ընդդիմադիր կոչող կուսակցություններ…

Էս ինչու եք լռվել-մնացել… Բա մի ձեն հանեք, որ լեզուներդ կուլ չգնա:

Բա դուք ընտրակեղծարարի ականջ էիք կտրելու (ի դեմս դաշնակ Վահանի), կամ խորհրդարանում մեծամասնություն էիք կազմելու (Րաֆֆի ու Լեւոն): Բա դուք կիսամիասնական շտաբ էիք ստեղծել, որ թույլ չտայիք, որ կեղծիքներ լինեն: Կամեռա, մարտունակ վստահված անձինք…

Չէիք սպասո՞ւմ նման բլեֆ: Թե՞ դուք էիք բլեֆ անում: Ձեր բլեֆն էլ ցնդեց թանաքի պես:

Հը՞, ի՞նչ եք սսկվել-մնացել: Էս ի՞նչ սուր ապաթիայի մեջ ընկաք: Կոնգրեսն, ասենք, եկավ երկու օր հետո ու իներցիայով մի քանի կիսահեղափոխական կոչեր արեց-գնաց… Բա դո՞ւք՝ Ժառանգականներ, Ազատ Դեմոկրատներ, Դաշնակներ, մի՞թե լրիվ կորավ ձեր խոսելու ընդունակությունը:

Դե ԲՀԿ չեմ ասում: Ծառուկյանը ընդդիմությունից էնքան է հեռու, ինչքան Ժառանգությունը տրամաբանական քայլերից:

Մի՞թե դուխներդ էդքան էր…

Թքե՛մ ես էն մանդատների վրա, որ պիտի վերցնեք ու գլուխներդ կախ մտնեք խորհրդարան… Չմտնեիք՝ ավելի լավ չէ՞ր լինի:

Միգուցե եթե քիչ մտնեիք (ուրիշ, ավելի նեղ ու մութ տեղ), ամեն ինչ այսքան վատ չլիներ…

%d bloggers like this: