Դաշինքից՝ կուսակցություն
Մայիսի 12, 2012 Թողնել մեկնաբանություն
Քաղտեխնոլոգը համոզված է, որ ժամանակն է, որպեսզի ՀԱԿ-ը դաշինքից վերածվի կուսակցության:
Ես էլ եմ նույնը կարծում:
Ամենամեծ պրո-ն, ըստ իս, այն է, որ Հայ ազգային կոնգրեսին անդամակցող կուսակցություններն իրականում կուսակցություն չեն: Նկատի չունեմ իրավաբանական կարգավիճակն ու կուսակցական կնիքը, այլ՝ իրական պատկերը:
Գուցե կուսակցություն է ՀՀՇ-ն կամ, ասենց, ՀԺԿ-ն: Բա մնացա՞ծը: Մեկ կամ մի քանի հոգանոց խմբեր, որոնք գուցե ունեն հինգ հազարից ավելի կուսակցական տոմսեր ունեցող անդամներ, բայց այդ տոմսերը ոչ մի բանով չեն տարբերվում 150 հազար օրինաց անդամատոմսերից:
Կան կուսակցություններ, բայց չկան այդ կուսակցությունների գաղափարներով լցված անդամներ:
Միգուցե ժամանա՞կն է միաձուլվել և արդյունքում ստեղծել մեկ կուսակցություն: Գուցե կարիք կա ավելի լայն մտածել, այլ ոչ թե բավարարվել ու առաջնորդվել կուսակցական նեղ շահերով: Մի կողմ դնել ամբիցիաները և իրոք պատրաստվել նախագահական ընտրություններին…
Իսկ ինչո՞ւ ոչ:
Վնաս դժվար թե լինի, իսկ օգուտ՝ որքան ցանկանաք: Էլ չեմ ասում, որ նման քայլը մեծ ոգևորգության առիթ կհանդիսանա և վերջնականապես կպարզվի, թե ով է իրականում կոնգրեսի համակիրը:
Նոր կարծիքներ