Լկտիություն ամենեցուն…

Ահա թե ինչպես է հաբռգած միլիոնատերը կայֆ բռնում լրագրողների ու ՀՀ բոլոր քաղաքացիաների վրա:

Հարց Լֆիկին — Ձեր նախընտրական հիմնադրամին որքա՞ն գումար է փոխանցվել:

Լֆիկի պատասխանը — Դեռ չենք հաշվել, բայց կարծում եմ` կբավականացնի: Իմ վիճակը հասկանալով` ժողովուրդը մուծումներ կանի, եւ կբավականացնի:

Հարց Լֆիկին — Դուք չե՞ք բաժանելու (կաշառք):

Լֆիկի պատասխանը — Ինձ փող որտեղի՞ց, որ բաժանեմ:

Հավատանք, որ փոխենք…

Հավատանք այն բանին, որ մեր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը միայն շահել է, որ Լֆիկը չի բարեհաճել գալ պառլամենտ:

Ո՞վ փոխի՝ նա, ում CV-ն երկու-երեք տող է, հա՞

2002թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: Տնտեսագետ:
1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1990թ. աշխատել է «Սանտեխարտադրում» գործարանում վարպետ,
1993թ.` մետաղական կոնստրուկցիաների արտադրամասի պետ:
1994-2003թթ. զբաղվել է մասնավոր գործունեությամբ:
2003-2007թթ. Ազգային ժողովի պատգամավոր (14 ընտրատարածք):
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 7 ընտրատարածքից:

Advertisements
%d bloggers like this: