Փուչիկների բռնկում

փուչիկների բռնկում
Ցավում եմ Հանրապետության հրապարակում կատարվածի կապակցությամբ եւ բոլոր վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Ավաղ, ոմանց մոտ այդ ապաքինումը կլինի ոչ թե վերջնական, այլ՝ տարբեր հեռակա հետեւանքներով լի:

Ցավում եմ նաեւ, որ այսօրվա իշխանիկների «շնորհիվ» մարդկանց բարոյականությունն այն աստիճակ է բթացել, որ համազգային ցավը թողած ողջ ազգով սոց. ցանցերում զբաղված են ՀՀԿ-ին փնովելով կամ ՀՀԿ-ին պաշտպանելով: ՀՀԿ-ն այնքան մեղքեր ունի, որ որեւէ ավելորդ թուք ու մուրի կարիք չունի: Միեւնույն ժամանակ, ՀՀԿ-ն այնքան է հաբռգել, որ պաշտպանության կարիք եւս չունի:

Ցավ է միայն պատճառում սազները ձեռքները վերցրած նոր ու հին պրոֆիլների գերակտիվությունը: Աստված տա, որ նման ակտիվությունը չսահմանափակվի ֆեյսբուքներում: Այ, եթե նրանք մտնեն ռեալ կյանք ու պրոֆիլից վերածվեն անձանց, այդ դեպքում հաստատ պարզ կդառնա, թե ով ով է…

%d bloggers like this: