Թշվառ ընդդիմական խաղեր…

Գուշակեք, թե որտեղ է 5%-ոց բարիերը: Հուշում. 7%-ոցն արդեն արտաթորված է:

Այ ընդդիմադիրներ կամ ձեզ ընդդիմադիր կոչող կուսակցություններ…

Էս ինչու եք լռվել-մնացել… Բա մի ձեն հանեք, որ լեզուներդ կուլ չգնա:

Բա դուք ընտրակեղծարարի ականջ էիք կտրելու (ի դեմս դաշնակ Վահանի), կամ խորհրդարանում մեծամասնություն էիք կազմելու (Րաֆֆի ու Լեւոն): Բա դուք կիսամիասնական շտաբ էիք ստեղծել, որ թույլ չտայիք, որ կեղծիքներ լինեն: Կամեռա, մարտունակ վստահված անձինք…

Չէիք սպասո՞ւմ նման բլեֆ: Թե՞ դուք էիք բլեֆ անում: Ձեր բլեֆն էլ ցնդեց թանաքի պես:

Հը՞, ի՞նչ եք սսկվել-մնացել: Էս ի՞նչ սուր ապաթիայի մեջ ընկաք: Կոնգրեսն, ասենք, եկավ երկու օր հետո ու իներցիայով մի քանի կիսահեղափոխական կոչեր արեց-գնաց… Բա դո՞ւք՝ Ժառանգականներ, Ազատ Դեմոկրատներ, Դաշնակներ, մի՞թե լրիվ կորավ ձեր խոսելու ընդունակությունը:

Դե ԲՀԿ չեմ ասում: Ծառուկյանը ընդդիմությունից էնքան է հեռու, ինչքան Ժառանգությունը տրամաբանական քայլերից:

Մի՞թե դուխներդ էդքան էր…

Թքե՛մ ես էն մանդատների վրա, որ պիտի վերցնեք ու գլուխներդ կախ մտնեք խորհրդարան… Չմտնեիք՝ ավելի լավ չէ՞ր լինի:

Միգուցե եթե քիչ մտնեիք (ուրիշ, ավելի նեղ ու մութ տեղ), ամեն ինչ այսքան վատ չլիներ…

Ոնց եմ տրաքում…

Դաունիկ դիրիժյոր

Դաունիկ դիրիժյոր

Ոնց եմ տրաքում, երբ տարբեր “վերլուծաբաններ” սկսում են իրենցից գոհ քննարկել, թե ինչու, ասենք, ՀԱԿ-ը մի կերպ մտավ խորհրդարան, կամ թե ինչու ՀՅԴ-ի տեղերը խորհրդարանում նվազեցին ավելի քան երկու անգամ՝ 16-ից իջնելով մինչեւ 6…

Կամ էլ բերում մեր ջանին են կապում ինչ-որ ադիբեկյան, ով իրենից գոհ սկսում է պաշտպանել իր թվերը: Այ ախմախ, ազգդ վարի է գնում, դու դրել ես քո ստատիստիկան ես գովաբանում…

Կամ էլ հակառակը, երբ սկսում են բացատրել, թե ինչու, քաղաքական ինչպիսի գործոններով ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ապահովեցին ոսկին ու արծաթը:

Իրոք տրաքում եմ նման ծակ պրոֆեսորներից, մասնագետներից, փորձագետներից ու էլ եսիմ ինչ XXX-գետներից:

Ի՞նչ ճիշտ ու սխալ կամ ի՞նչ գործոն, այն էլ՝ քաղաքական:

ՓՈՂ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ու ԶՈՌԲԱՅՈՒԹՅՈՒՆ: Էս գործոնները թողած ինչ եք մեկ-մեկու ցավակցում (հատկապես՝ ժառանգականները) կամ շնորհավորում (հատկապես իրենց մեծ ք*քի տեղ դրած մալադոյ հանրապետականները), թե՝ մենք լավն ենք, մեր ծրագիրն իրատեսական է, մեր գործն արդար է…: Մենք կարող ենք կոալիցիա կազմել, եթե չոքեչոք գան խնդրեն, կամ էլ կարող ենք սաղին սիկ անել…

Դեգրատացվել է մի ամբողջ ժողովուրդ, իսկ դուք ընկել եք լոլո եք խաղացնում, վերլուծություն անում, տոկոս հաշվում, տոկոս գումարում հանում…

Վերեւում՝ դեգրատանտ, ներքեւում՝ դեգրատանտ:

Ոնց եմ ես տրաքում ինքս ինձանից, որ խելքս դրել եմ էս դեգեներատների ու դաունիկների հետ…

%d bloggers like this: