Խե՜ղճ Սյունիքի մարզ (և ոչ միայն)…

Սյունաց արծվաց արծիվ

Հիշում եք, չէ՞, որ մի քանի օր առաջվա ընտրություններ կոչվածին ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է հանրապետության հարավում՝ Սյունիքի մարզում, որտեղ քվեարկությանը մասնակցել է 87,686 սյունիքցի կամ ընտրողների 72.1%-ը: 10 բնակչից 7-ը քշվել է ընտրատեղամաս…

Սյունիքը համարվում է մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկա) «տերիտորիան»: Առաջնորդվելով այս մարդու վեհ կերպարով, մարզի բնակչությունը մի մարդու պես «քվեարկեց» հանուն ինտելեկտի, ազնվության, տարրական կուտուրայի ու էթիկայի: Արդյունքում, ՀՀԿ-ի օգտին համամասնականով «ձայն տվեց» 51,868 ընտրող, որոնց շնորհիվ ՀՀԿ-ն ստացավ ավելի քան 59%: 10 ընտրողից 6-ը «նախընտրեց» հանրապետականին…

ԻՆՉՈ՞Ւ:

Մի՞թե սյունիքցին իրոք հավատացել է, թե ՀՀԿ-ն, ի դեմս Լիսկայի կփոխվի:

Պատասխանը տալիս է հենց ինքը՝ մարզպետը:

Հարց — Ինչո՞վ էր պայմանավորված Սյունիքում ՀՀԿ-ի հաղթանակը:

Մարզպետ — Սյունիքում ՀՀԿ-ի հաղթանակը պայմանավորված էր մարզպետարանի, համայնքապետերի, քաղաքապետերի և ներքին ուժային կառույցների չարչարանքով, աշխատանքով, որ այ այսպիսի հրաշալի ընտրություններ ունեցանք:

Փաստորեն, ՀՀԿ-ն այս մարզում տպավորիչ հաղթանակ է կորզել տեղական իշխանությունների շնորհիվ (+ ոստիկանություն), որոնք, եթե չեմ սխալվում, չպետք է խառնվեին ընտրական գործընթացներին ու պետք է պետության, այլ ոչ թե ՀՀԿ-ի գիծը տանեին: Կամ էլ Սյունիքում պետությունն ու ՀՀԿ-ն նույնն են…

Մարզպետի խոսքի երկրորդ մասին ուշադրություն մի դարձրեք. «հրաշալի» ասելով նա նկատի չունի եսիմ ինչ, այլ՝ «ՀՀԿ-ի հաղթանակը»:

Այնպես որ, հարգելի սյունիքցիներ, հավատացե՛ք Լիսկային, որ փոխվեք

Ու այսհուհետև ստից-մտից թերթեր մի՛ կարդացեք, TV մի՛ նայեք կամ ինտերնետ մի՛ մտեք, որովհետև, ինչպես ձեր մարզպետն է պնդում՝ «փառք Աստծո, խելացի մարդիկ լրագրողների ասածին ուշադրություն չեն դարձնում»:

Սա էլ մտորելու թեմա սյունիքցի լրագրողների համար…

Բա մի կոն փող չլիներ, դեպուտատ դառնայի…

Վիկտոր Դալլաքյան

Ժանամակին նա անկախ էր, բայց հիմա ընկած կախիչ է ման գալիս…

Նյուզից տեղեկացա, որ, մեջբերում եմ՝

Նորաթուխ ՀՀԿ-ական Վիկտոր Դալլաքյանը, NEWS.am-ի տեղեկություններով, բողոք է ներկայացրել թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որով պահանջում է նախ անվավեր ճանաչել Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, ապա նաեւ անվավեր ճանաչել այդ ընտրատարածքում ընտրությունների արդյունքները:

Մալադեց, Վիկա, իսկական տղամարդու քայլ: Թեեւ, առաջին տ-ից հետո կարելի է մի երկու տառ ցնդեցնել, ու արդյունքում ստանալ տմարդի քայլ:

Վիկա, դու, որպես կազինոներում $50 հզ. կոնի ու գյուղացիների ծանր վիճակի միջեւ կապն առաջինը բացահայտած քաջարի դեմք, պետք է որ նաեւ կասկածի տակ դնեիր ընտրությունների արդյունքներն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ: Թե չէ, էդ ոնց ստացվեց՝ քո մրցակիցը կեղծել է, իսկ քո նոր թիմի անդամները չեն կեղծե՞լ:

Լրիվ հասկանալի է քո ներքին լարվածությունը:

NEWS.am-ը տեղեկությունը ճշտելու նպատակով զանգահարեց Վիկտոր Դալաքյանին, սակայն վերջինս, լսելով հարցը, սկսեց բղավել. «Էլ ինձ չզանգեք NEWS.am, հասկացա՞ք» եւ դա կրկնեց մի քանի անգամ ու ինքն էլ անջատեց հեռախոսը:

Ինչ խոսք, որ քո հանդեպ շեֆերդ ճիշտ չեն վարվել, թե չէ դավաճաններից մեկին ներում են ու 5% գրում, իսկ քեզ տանձի տեղ չեն դնում: Շատ էլ, որ առաջինն իրեն կուսակցություն է կոչում, դու էլ քեզ մարդ ես կոչում, չէ՞…

Թշվառ ընդդիմական խաղեր…

Գուշակեք, թե որտեղ է 5%-ոց բարիերը: Հուշում. 7%-ոցն արդեն արտաթորված է:

Այ ընդդիմադիրներ կամ ձեզ ընդդիմադիր կոչող կուսակցություններ…

Էս ինչու եք լռվել-մնացել… Բա մի ձեն հանեք, որ լեզուներդ կուլ չգնա:

Բա դուք ընտրակեղծարարի ականջ էիք կտրելու (ի դեմս դաշնակ Վահանի), կամ խորհրդարանում մեծամասնություն էիք կազմելու (Րաֆֆի ու Լեւոն): Բա դուք կիսամիասնական շտաբ էիք ստեղծել, որ թույլ չտայիք, որ կեղծիքներ լինեն: Կամեռա, մարտունակ վստահված անձինք…

Չէիք սպասո՞ւմ նման բլեֆ: Թե՞ դուք էիք բլեֆ անում: Ձեր բլեֆն էլ ցնդեց թանաքի պես:

Հը՞, ի՞նչ եք սսկվել-մնացել: Էս ի՞նչ սուր ապաթիայի մեջ ընկաք: Կոնգրեսն, ասենք, եկավ երկու օր հետո ու իներցիայով մի քանի կիսահեղափոխական կոչեր արեց-գնաց… Բա դո՞ւք՝ Ժառանգականներ, Ազատ Դեմոկրատներ, Դաշնակներ, մի՞թե լրիվ կորավ ձեր խոսելու ընդունակությունը:

Դե ԲՀԿ չեմ ասում: Ծառուկյանը ընդդիմությունից էնքան է հեռու, ինչքան Ժառանգությունը տրամաբանական քայլերից:

Մի՞թե դուխներդ էդքան էր…

Թքե՛մ ես էն մանդատների վրա, որ պիտի վերցնեք ու գլուխներդ կախ մտնեք խորհրդարան… Չմտնեիք՝ ավելի լավ չէ՞ր լինի:

Միգուցե եթե քիչ մտնեիք (ուրիշ, ավելի նեղ ու մութ տեղ), ամեն ինչ այսքան վատ չլիներ…

Ոնց եմ տրաքում…

Դաունիկ դիրիժյոր

Դաունիկ դիրիժյոր

Ոնց եմ տրաքում, երբ տարբեր “վերլուծաբաններ” սկսում են իրենցից գոհ քննարկել, թե ինչու, ասենք, ՀԱԿ-ը մի կերպ մտավ խորհրդարան, կամ թե ինչու ՀՅԴ-ի տեղերը խորհրդարանում նվազեցին ավելի քան երկու անգամ՝ 16-ից իջնելով մինչեւ 6…

Կամ էլ բերում մեր ջանին են կապում ինչ-որ ադիբեկյան, ով իրենից գոհ սկսում է պաշտպանել իր թվերը: Այ ախմախ, ազգդ վարի է գնում, դու դրել ես քո ստատիստիկան ես գովաբանում…

Կամ էլ հակառակը, երբ սկսում են բացատրել, թե ինչու, քաղաքական ինչպիսի գործոններով ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ապահովեցին ոսկին ու արծաթը:

Իրոք տրաքում եմ նման ծակ պրոֆեսորներից, մասնագետներից, փորձագետներից ու էլ եսիմ ինչ XXX-գետներից:

Ի՞նչ ճիշտ ու սխալ կամ ի՞նչ գործոն, այն էլ՝ քաղաքական:

ՓՈՂ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ու ԶՈՌԲԱՅՈՒԹՅՈՒՆ: Էս գործոնները թողած ինչ եք մեկ-մեկու ցավակցում (հատկապես՝ ժառանգականները) կամ շնորհավորում (հատկապես իրենց մեծ ք*քի տեղ դրած մալադոյ հանրապետականները), թե՝ մենք լավն ենք, մեր ծրագիրն իրատեսական է, մեր գործն արդար է…: Մենք կարող ենք կոալիցիա կազմել, եթե չոքեչոք գան խնդրեն, կամ էլ կարող ենք սաղին սիկ անել…

Դեգրատացվել է մի ամբողջ ժողովուրդ, իսկ դուք ընկել եք լոլո եք խաղացնում, վերլուծություն անում, տոկոս հաշվում, տոկոս գումարում հանում…

Վերեւում՝ դեգրատանտ, ներքեւում՝ դեգրատանտ:

Ոնց եմ ես տրաքում ինքս ինձանից, որ խելքս դրել եմ էս դեգեներատների ու դաունիկների հետ…

Ի՞նչ տվեցին մեզ 2012 ընտրությունները

բանտ1. Աղքատ ու 5-10 հազար դրամի կարոտ ժողովուրդը ունակ չէ որեւէ ընտրություն անել թեկնածուների կամ կուսակցությունների կամ դրանց ծրագրերի միջեւ: Միակ ընտրությունը փող տվողի ու ընտրակաշառքի չափսի մեջ է:

2. Բութ ու հաբռգած հարուստներից կազմված ցուցակներով կուսակցությունները ու դրանցից կազմված իշխանությունները չեն կարող ապահովել ազատ ու արդար ընտրություններ: Նրանց միակ նպատակն իրենց աթոռներն ու ազդեցությունը պահպանելն է, ավելի հարստանալն ու 1-ին կետի մարդկանց առավել աղքատացնելը:

3. Այն երկիրը, որտեղ մարդիկ այն աստիճան ոչխար են, որ չեն համարձակվում послать անել իրենց զոռով հանրահավաքների “խնդրող”, “առաջարկող” կամ պահանջող-հրամայող ղեկավարներին, դատապարտված է կոչվելու անասնագոմ կամ պարզապես գոմ:

4. Այն հասարակությունը, որը ոչ թե послать է անում, այլ հպարտանում ու գովաբանում իր երիտասարդ կարիերիստներին, որը ոչ թե պաշտպանում է իրոք աշխատող պատգամավորներին, այլ քծնում է պոռոտախոս ջահելներին, չի կարող վճռական որոշումներ կայացնել:

5. Այն ընդդիմությունը, որը խաղեր է տալիս իշխանության հետ, չի կարող ժողովրդի համար դիտվել որպես իշխանություններին ճիշտ այլընտրանք:

Թքել եմ սենց ընտրությունների, ու, ընդհանրապես, սենց բարքերի ու բ.տ. մարդկանց վրա…

%d bloggers like this: