Փարվանա դարձած իմ Էրեբունի…

Մամուլից տեղեկացա, որ ՀՀԿ-ն «Փարվանայում» նշում է իր հաղթանակը:

Ամերիկյան ու եվրոպական արժեքներից զզվող, բայց ամերիկաներից ու եվրոպաներից փող մուրացող ու միջակ աշակերտների նման նրանց «բավարար» գնահատականներից գժվելու չափ ուրախացող հանրապետականները իսկական ասիական քեֆ են անում՝ կլկլացնող արաբա-թուրքական ռաբիզի ներքո:

Նախագահն ու երկու բառ իրար հետ մի կերպ կապող դեմքերը տրնգի են պարում: Բաժակ են բարձրացնում օրենսդիրում հայտնված անգրագետ փողատերերը ու խմում Հայաստանի ապագայի համար:

Աստված չանի, որ մեր երկրին բաժին հասնի հենց իրենց փափագած ապագան…

Մաշտոցի պուրակի կարդաբալետի վերջին արարը

«Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաև մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել: Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ամեն ինչ շատ ճիշտ ես արել: Ճիշտ ես վարվել նաև այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ: Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, և լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր «աչքը շոյել», իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երևանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ՝ օրինական ճանապարհով»

Բրավո, Սերժ Սարգսյան: Բոլորը դեբիլիկներ էին, եւ միակ մարդը, ով հարգեց բնապահպանների պահանջը՝ դուք էինք:

Բրա՛վո:

Հ.Գ. Վարագույրը փակվեց

Այսօր Նոր Նորքում նշվեց թատրոնի օրը

Դե բա թատրոն չի, ի՞նչ է… Դատեք ինքներդ

Ի՞նչ պատասխան կտա Ս.Սարգսյանը այս հարցադրումներին

Այսօր թերթում էի Սերժ Սարգսյանին ուղղված հարցերը, որոնք տեղ են գտել serzhsargsyan.livejournal.com կայքում:

Ինձ անչափ հետքրքրում է (եւ համոզված եմ՝ ոչ միայն ինձ), թե ի՞նչ պատասխաններ կառաջարկի պարոն վարչապետը ստորեւ հարցերին.

armenish on March 11th, 2008 06:27 am (UTC)
Բռնություններ

Պարոն Սերժ Սարգսյան,

1. Երբ են օրենքի առաջ պատասխան տալու և դատական կարգով պատժվելու իրենց օրինական պարտքը կատարող քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած անձինք` ի դեմս Ռուբեն Հայրապետյանի (ով առևանգել է Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց ու շղթայելով ծեծի ենթարկել նրանց Ավան համայնքում գտնվող իրեն պատկանող Հարսնաքար համալիրում և ապա ապօրինի անազատության մեջ պահել), Հովիկ Շահինյանի (ով անձամբ մի քանի տասնյակ այն անձանց հետ հարձակվել է Արաբկիր համայնքում` Վաղարշյան փողոցում գտնվող Լևոն Տեր-Պետրոսյանի ենթաշտաբի և մի շարք այլ ընտրատեղամասերի վրա և ծեծի ենթարկել շտաբի աշխատողներին և վստահված անձանց) և այլոց: Բոլոր այս փաստերը տպագրվել են մամուլում, որոնցից որոշների նկատմամբ ՀՀ դատախազությունը իբր թե ճշտումներ է կատարել և ինչպես միշտ հայտնաբերել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Իսկ իրականում դրանք անհերքելի փաստեր են:

2. Խնդրում եմ դիտել հետևյալ տեսաֆիլմը, որտեղ ներկայացված են, որոշ դրվագներ մարտի մեկյան դեպքերից:

Խնդրում եմ պարզաբանեք, թե ովքեր են կրակողները, ում վրա են նրանք կրակում, ում հրամանով կրակ բացվել և ինչու է ՀՀ դատախազության մամուլի խոսնակը ակնհայտորեն սուտ խոսում? Այդյոք Սոնա Տռուզյանը և այլ անձինք, ովքեր ապատեղեկատվություն են տարածում ու հայտարարում, որ մարդկանց վրա կրակ չի բացվել, պատասխանատվության կենթարկվեն?

Read more of this post

Ովքե՞ր են առ այսօր շնորհավորել Սերժ Սարգսյանին

Տվյալները վերցվել են serzhsargsyan.am կայքից: Թարմացվել է՝ մարտի 24, 2008:

Փետրվարի 20, 2008

  • Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր
  • Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզի (?)
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյան
  • Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվի
  • Շառլ Ազնավուր
  • Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոս
  • ԼՂՀ նախագահ Բակո Սահակյան

Փետրվարի 21, 2008

  • Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա
  • ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյան
  • Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին

Փետրվարի 22, 2008

  • Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պոպուլիաս
  • Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI
  • Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլ
  • Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյան
  • Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո
  • Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանով

Փետրվարի 23, 2008

  • Ամերիկահայ հայտնի բարերար, «Գաֆեսջյան ընտանիքի հիմնադրամ»-ի նախագահ Ջերարդ Լ.Գաֆեսջյան
  • Հայաստան համահայկական հիմնադրամի նախագահ, Լինսի հիմնադրամի ավագ փոխնախագահ Հարութ Սասունյան
  • Ամերիկահայ հայտնի բարերար Քըրք Քըրքորյան

Փետրվարի 25, 2008

  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Խու Ցզինթաո
  • ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտով
  • Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկով
  • Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենս
  • Երուսաղեմի հայ պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյան
  • Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Հոսնի Մուբարաք

Փետրվարի 26, 2008

  • ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոուն և Ջո Նոլենբերգ
  • ՌԴ դաշնային խորհրդի և ՀՀ ազգային ժողովի համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկով
  • Հայաստանի պատերազմի և Զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ Հրանտ Հովհաննիսյան
  • Համաշխարհային բանկի Հայաստանի, Բոսնիա-Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Վրաստանի, Իսրայելի, Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Մոլդովայի, Նիդերլանդների, Ռումինիայի և Ուկրաինայի հարցերով գործադիր տնօրեն Հերման Վիջֆելս
  • ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդև
  • Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադ

Փետրվարի 28, 2008

  • Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկո
  • Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քան
  • Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Շիգեո Կացու
  • Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաև
  • Վլադիմիր և Սաթի Սպիվակովներ
  • Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով

Փետրվարի 29, 2008

  • ՌԴ դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնով
  • Հայաստանյայց Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան Թեմի առաջնորդ, ՀՕՖ նախագահ Խաժակ Արք. Պարսամյան
  • Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասսադ

Մարտի 1, 2008

  • Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելլիկ

Մարտի 4, 2008

  • Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմո
  • Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Նգուեն Մին Չիետ
  • Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներ
  • Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստա
  • Հունգարիայի Հանրապետության նախագահ Լասլո Շոյոմ

Մարտի 5, 2008

  • Բահրեյնի թագավոր Համադ Բին Իսա Ալ-Խալիֆա
  • Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր, վարչապետ Աբդուլա Բին Աբդուլազիզ Ալ-Սաուդ
  • ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յուրի Բալուևսկի

Մարտի 6, 2008

  • ՌԴ դաշնային ժողովի պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլով
  • Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդ
  • Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչ
  • Ղրղզստանի Հանրապետության նախագահ Կուրմանբեկ Բակիև

Մարտի 7, 2008

  • Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկա
  • Թունիսի Հանրապետության նախագահ Զեյն ալ-Աբիդին բեն Ալի
  • Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրտիբհա Դևիսինգհ Պատիլ
  • Չեխիայի Հանրապետության նախագահ Վացլավ Կլաուս

Մարտի 11, 2008

  • Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Իսլամ Քարիմով

Մարտի 12, 2008

  • Թաիլանդի Թագավորության վարչապետ Սամակ Սունդարավեջ
  • Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիս
  • Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Կալդերոն Ինոխոսա

Մարտի 14, 2008

  • Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Պասկալ Կուշպե

Մարտի 15, 2008

  • Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվա

Մարտի 20, 2008

  • Կորեայի Հանրապետության նախագահ Լի Մյոն Բակ
  • Խորվաթիայի Հանրապետության նախագահ Ստեպան Մեսիչ
  • Սլովակիայի Հանրապետության նախագահ Իվան Գաշպարովիչ
  • Լեհաստանի Հանրապետության նախագահ Լեխ Կաչինսկի

Շարունակելի

%d bloggers like this: