Սերժը՝ որպես Ռոբերտից տուժած կողմ

Ասում են, որ Սերժ Սարգսյանը բնավ «գոհ» չէ Քոչարյանի՝ իրենց այսօրինակ սատարելու քայլերից: Ներկայիս վարչապետը «գծել էր» միանգամայն այլ սցենար, սակայն Քոչարյանը գործի դրեց իր սեփականը:

Ասում են, որ Սերժ Սարգսյանը համաձայն էր եւ պատրաստ էր երկու փուլով ընտրության գնալուն: Նա պետք է 2-րդ փուլում հաղթեր Արթուր Բաղդասարյանին՝ ըստ իր նախօրոք գծած սխեմայի, իսկ վերջինս էլ պետք է ընդուներ իր պարտությունը եւ սեղմեր հաղթած թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի ձեռքը (ինչը դարձյալ եղավ՝ Քոչարյանի սխեմայով, իհարկե, այլ հանգամանքներում):

Սակայն Քոչարյանը չէր կարող հանգիստ տանել այս ամենը, թեկուզ՝ ելնելով այն մտքից, որ դեպքերի վերոհիշյալ զարգացումներից նա դուրս էր մնալու: Էլ չենք խոսում ապագայում նրա դերի ու տեղի մասին:

Փաստորեն, ըստ խոսակցությունների, Քոչարյանն ինքը «սարքեց» ինչպես ընտրության օրվա, այնպես էլ հետընտրական զարգացումների ողջ խառնաշփոթը՝ Սերժին եւ մյուսներին տառացիորեն հասկացնելով, որ նա դեռ ՀՀ նախագահն է, եւ եթե այս երկրում ինչ-որ պլաններ են գծվում, ապա պետք է գծվեն ու իրականացվեն միմիայն իր կողմից:

Ասում են, որ, ընտրության օրվան նախորդող օրերին Ռոբերտը ոչ միայն ակտիվորեն միջամտել է, այլ ինքն է նախագծել քաղաքական ուժերի ստացած տոկոսները: Օրինակ՝ ինքն է դաշնակներից վերցրել մոտ 5-7%, եւ թողել միայն 5%-ը, Վահանին եւ մյուսներին պարտադրելով, որ շատ չաղմկեն ու հասկանան նման «զոհաբերության» նպատակը:

Ասում են նաեւ, որ Քոչարյանն այս եւ մյուս քայլերով Սերժին հասկացրել է, որ եթե վերջինս պետք է դառնա ՀՀ նախագահ, ապա միայն ու միայն հենց Քոչարյանի շնորհքն է, եւ ոչ թե հանրապետականներինը: Միեւնույն ժամանակ Ռոբերտը Սերժին հասկացրել է, որ իրականում հանրապետականներն իրենն են, ինչքան էլ Սերժը համարվի այդ կուսակցության նախագահը:

Փաստորեն, ըստ խոսակցությունների, Սերժը հայտնվել է այնպիսի վիճակում, որ ստիպված էր Ռոբերտին ասել կամ հասկացնել, որ՝ «այո, դու ինձ օծեցիր նախագահ, եւ ես քեզ երախտապարտ եմ լինելու մինչեւ կյանքիս վերջը՝ ինձ նեցուկ կանգնելու համար»:
Read more of this post

%d bloggers like this: