Կատարյալ շիզոֆրենիա

շիզոֆրենիաԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է ՕՐ-ՕՐԻ…

Զայրանալու աստիճան զարմանալ կարելի է մեր՝ որպես ազգի ու հասարակության այս աստիճան անմարդկային անտարբերության վրա: Սահմանին զոհեր ենք տալիս, այն էլ շաբաթական մի քանի հոգի, բայց լրատվությանն ու մարդկանց ուրիշ բան է հետաքրքրում — օրինացին քանի պորտֆել կտան, բարգավաճը կընդդիմանա թե ոչ, ում կդնեն նախարար, բուլկին ինչքան է փող տվել ու տենց…

Հայ լրագրողներ, մի հլը թափ տվեք ձեզ: Շաբաթական մի քանի ընտանիք կուրանում է որդեկորույս վշտից… Շաբաթական մի քանի որդի է զոհվում ադրբեջանական դիպուկահարներից: Հիմա դա՞ է կարեւոր, թե՞ այն, որ ԱԺ նախագահը մամուլի քարտուղար է նշանակել… Բա վեր կացեք, գնացեք Չինարի գյուղ, տեսեք թե ինչ է կատարվում, եւ ոչ թե լռվեք մամուլի տաքուկ ասուլիսներում ու զբաղվեք սկանդալ ման գալով ու պրիմիտիվ մուտիլովկաներ ստեղծելով… Էդքա՞ն է ձեր մտքի թռիչքը ու էդքա՞ն է ձեր անհանգստությունը բանակի իրավիճակի մասին: Թե՞ փող բերող սկանդալային բացահայտում չկա… Բացահայտումը եկել-խրվել է աչքներդ, իսկ դուք նստած անկապ վերլուծություններ եք անում…

Հայ դիվանագետ կոչվածներ, աչքներդ բացեք հլը: Ի՞նչ խաղաղություն կամ ի՞նչ հրադադար, երբ մեր ջահելներին կամաց-կամաց կոտորում են ու վախի մթնոլորտ ստեղծում… Հերիք չի՞ փող ստանաք՝ ջահելների արյան գնով: Ի՞նչ է ձեր արածը՝ անկապ արտասահմանյան գործուղումներում ու եվրոպական կաֆեներում փող ծախսելուց ու հյուրանոցներում մի լավ լողանալուց բացի… Թե՞ մի հատ Քլինթոնի հետ նկարվեցիք ու վերջ…

Հայ պատգամավոր կոչվածներ: Վե՞րջ, հա՞, 10 հազարականներով դառաք երեսփոխան ու երեսներդ փոխեցիք դեպի ձեր գրպաննե՞րը… Ու Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովական նեմեց Ռուբոն պիտի հա՞ էս հարցերին պատասխան տա… Դե ուրեմն՝ բարով գնաք ամառային արձակուրդ ու վայելեք ձեր փողերը դուբայներում ու հռոմներում… Չգաք՝ ավելի լավ կլինի…

Հայոց բանակի պագոնավոր մենեջերներ: Էս ինչո՞ւ եք սենց համեստացել ու ձեններդ դուրս չի գալիս: Սա՞ է մեր փառապանծ ու հաղթանակած բանակի վիճակը, հա՞… Ինչո՞ւ եք լռում ու ինչո՞ւ եք անպատասխան թողնում ադրբեջանական դիվերսիաները… ԶՈւ-ն միայն շքերթները չեն ու ոչ էլ ներքին անցուդարձին խառնվելը կամ էլ պենտագոնանման շենքում հոտելը…

Սերժ Սարգսյան: Սահմանին տղաներ են զոհվում, իսկ դուք ընկել եք նախագահական ընտրություններն եք ձեւում… Ամեն զոհից հետո դուք պետք է այլայլվեիք, եւ ոչ թե հպարտ-հպարտ մտնեիք ձեր տանիքազրկված շտաբ-գրասենյակը…

Ու, այսքանից հետո, ցանկանում եք, որ մարդիկ իրենք զավակներին Հայաստանից չփախցնե՞ն: Ախր ո՞ւմ համար կյանքը տա ջահել զինվորը, որ լֆիկները փարվանաներում մի կուշտ հաց ուտեն ու շուկաներ փլուզե՞ն: Որ դուք պաշտոնյա-չինովնիկ-օլիգարխներով տուն-տունիկ խաղաք, բայց հայ քաղաքացու վիճակն օր-օրի ծանրանա՞: Սա՞ է ձեր ազգային անվտանգության ու ազգապահպան նժդեհական հայեցակարգը…

Հայրենիքի՞ համար: Հայաստանի՞ համար: Ո՞ր հայրենիքի ու ո՞ր Հայաստանի: Խեղճ երկիրը հազիվ է դիմանում էս շիզոֆրենիային… Ու եթե հոգ եք տանում երկրի համար, նախ ազատեք այն թարախակույտերից, որից արդեն նեխել ու քայքայվել է ձեր իսկ բնօրրանը…

Ի՞նչ ասեմ… Այստեղ անգամ բժշկությունն է անզոր…

Կատարյալ շիզոֆրենիա…

Փարվանա դարձած իմ Էրեբունի…

Մամուլից տեղեկացա, որ ՀՀԿ-ն «Փարվանայում» նշում է իր հաղթանակը:

Ամերիկյան ու եվրոպական արժեքներից զզվող, բայց ամերիկաներից ու եվրոպաներից փող մուրացող ու միջակ աշակերտների նման նրանց «բավարար» գնահատականներից գժվելու չափ ուրախացող հանրապետականները իսկական ասիական քեֆ են անում՝ կլկլացնող արաբա-թուրքական ռաբիզի ներքո:

Նախագահն ու երկու բառ իրար հետ մի կերպ կապող դեմքերը տրնգի են պարում: Բաժակ են բարձրացնում օրենսդիրում հայտնված անգրագետ փողատերերը ու խմում Հայաստանի ապագայի համար:

Աստված չանի, որ մեր երկրին բաժին հասնի հենց իրենց փափագած ապագան…

Հավայի հաչացող շներ

Բոլորիդ ծանոթ է ՀՀՇ-ի այս պիտակավորումը, որը, եթե չեմ սխալվում, տրվեց իր ինտելեկտով հպարտանալու առիթ չունեցող մեկի կողմից: (Ընդհանրապես, մեր երկրում որքան ինչ-որ բան ասողի ուղեղը ավելի փոքր եղավ, այդքան նրա ասածներն ավելի շատ թվով մարդիկ են կրկնում):

Հիմա, երբ ԱԺ ընտրությունները ավարտվել են, ու ՀՀԿ-ից բացի բոլորը բողոքում են ընտրությունների ոչ նորմալ ընթացքից, ու բողոքարկող կողմն էլ միայն Կոնգրեսն է, որը դիմել է Սահմանադրական դատարան, հարց է ծագում՝ ուղղված թերթերով ու ասուլիսներում բոլոր լացող ու բողոքող դեմքերին ու կուսակցություններին:

Հիմա ո՞վ է հավայի հաչացող շուն՝ ով բողոքարկում է դատարանո՞ւմ, թե նա, ով պատի տակերը, ֆեյսբուքներում կամ միկրաֆոնների դիմացը բողոքում է ընտրություններից…

Ինչպես ցրել մարդկանց ուշադրությունը…

ուղեղների լվացումԸնտրությունները եղան-պրծան, ու հիմա երկուստիք մարսում են այն, ինչ կա: Եթե չի հաջողվում, օգնության են գալիս աշոտյանական կամ վարպետօնիկական մեզիմները: Կարծես թե ֆեյսբուքյան թուքումուրն էլ է մտնում փակուղի:

Նոր սերիալներ չկան (փառք Աստծո):

Լավ, ուրիշ ինչպե՞ս խախանդեցնել հետընտրական կրքերն ու ո՞նց շեղել մարդկանց տխուր իրականությունից:

Կա՞ ավելի տխուր, բայց՝ սենսացիոն թարմ բաներ:

ԻՀԱՐԿԵ !!!

— համասեռատուներ, ծոմակ-քյոմակներ ու գեյ-պարադներ…
— աննախադեպ նորություն՝ դաշնակները հակաաստվածաշնչյան գրավներ են մուծում !
— է՞լ ինչ… հա՛, Թուրքիայում սիրտը բացող պրոիշխանական երգչուհի…
— անկապ վերլուծություններ, որոնց միակ նպատակն է ՀՀԿ-ԲՀԿ կենակցումից առաջ պատրաստել ժողովրդին (ակա՝ ExitPoll)
— Տիմոշենկո (ապե, դե Հայաստանն Ուկրաինա չի էլի, ստեղ լավ է…)
— ու տենց…

Ու այսպես, աննկատ, ընկնում ենք սովորական տաղտկալի հուն…

Ու փորձեք փոխվել, եթե կարող եք:

Սարեր ձորե՞ր, թե՞ համարյա նույնը

Հայաստանում՝ ՀՀԿ-ՕԵԿ, թե՞ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ, թե՞ ՀՀԿ-ն մենակ…

Ավստրիայում՝ կաֆե կատուների համար…

Առաջին հայացքից՝ սարեր-ձորերի տարբերություն: Ավելի խորը մտածելիս՝ համարյա նույն աբսուրդ վիճակը…

%d bloggers like this: