Խե՜ղճ Սյունիքի մարզ (և ոչ միայն)…

Սյունաց արծվաց արծիվ

Հիշում եք, չէ՞, որ մի քանի օր առաջվա ընտրություններ կոչվածին ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է հանրապետության հարավում՝ Սյունիքի մարզում, որտեղ քվեարկությանը մասնակցել է 87,686 սյունիքցի կամ ընտրողների 72.1%-ը: 10 բնակչից 7-ը քշվել է ընտրատեղամաս…

Սյունիքը համարվում է մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկա) «տերիտորիան»: Առաջնորդվելով այս մարդու վեհ կերպարով, մարզի բնակչությունը մի մարդու պես «քվեարկեց» հանուն ինտելեկտի, ազնվության, տարրական կուտուրայի ու էթիկայի: Արդյունքում, ՀՀԿ-ի օգտին համամասնականով «ձայն տվեց» 51,868 ընտրող, որոնց շնորհիվ ՀՀԿ-ն ստացավ ավելի քան 59%: 10 ընտրողից 6-ը «նախընտրեց» հանրապետականին…

ԻՆՉՈ՞Ւ:

Մի՞թե սյունիքցին իրոք հավատացել է, թե ՀՀԿ-ն, ի դեմս Լիսկայի կփոխվի:

Պատասխանը տալիս է հենց ինքը՝ մարզպետը:

Հարց — Ինչո՞վ էր պայմանավորված Սյունիքում ՀՀԿ-ի հաղթանակը:

Մարզպետ — Սյունիքում ՀՀԿ-ի հաղթանակը պայմանավորված էր մարզպետարանի, համայնքապետերի, քաղաքապետերի և ներքին ուժային կառույցների չարչարանքով, աշխատանքով, որ այ այսպիսի հրաշալի ընտրություններ ունեցանք:

Փաստորեն, ՀՀԿ-ն այս մարզում տպավորիչ հաղթանակ է կորզել տեղական իշխանությունների շնորհիվ (+ ոստիկանություն), որոնք, եթե չեմ սխալվում, չպետք է խառնվեին ընտրական գործընթացներին ու պետք է պետության, այլ ոչ թե ՀՀԿ-ի գիծը տանեին: Կամ էլ Սյունիքում պետությունն ու ՀՀԿ-ն նույնն են…

Մարզպետի խոսքի երկրորդ մասին ուշադրություն մի դարձրեք. «հրաշալի» ասելով նա նկատի չունի եսիմ ինչ, այլ՝ «ՀՀԿ-ի հաղթանակը»:

Այնպես որ, հարգելի սյունիքցիներ, հավատացե՛ք Լիսկային, որ փոխվեք

Ու այսհուհետև ստից-մտից թերթեր մի՛ կարդացեք, TV մի՛ նայեք կամ ինտերնետ մի՛ մտեք, որովհետև, ինչպես ձեր մարզպետն է պնդում՝ «փառք Աստծո, խելացի մարդիկ լրագրողների ասածին ուշադրություն չեն դարձնում»:

Սա էլ մտորելու թեմա սյունիքցի լրագրողների համար…

Advertisements

Բա մի կոն փող չլիներ, դեպուտատ դառնայի…

Վիկտոր Դալլաքյան

Ժանամակին նա անկախ էր, բայց հիմա ընկած կախիչ է ման գալիս…

Նյուզից տեղեկացա, որ, մեջբերում եմ՝

Նորաթուխ ՀՀԿ-ական Վիկտոր Դալլաքյանը, NEWS.am-ի տեղեկություններով, բողոք է ներկայացրել թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որով պահանջում է նախ անվավեր ճանաչել Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, ապա նաեւ անվավեր ճանաչել այդ ընտրատարածքում ընտրությունների արդյունքները:

Մալադեց, Վիկա, իսկական տղամարդու քայլ: Թեեւ, առաջին տ-ից հետո կարելի է մի երկու տառ ցնդեցնել, ու արդյունքում ստանալ տմարդի քայլ:

Վիկա, դու, որպես կազինոներում $50 հզ. կոնի ու գյուղացիների ծանր վիճակի միջեւ կապն առաջինը բացահայտած քաջարի դեմք, պետք է որ նաեւ կասկածի տակ դնեիր ընտրությունների արդյունքներն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ: Թե չէ, էդ ոնց ստացվեց՝ քո մրցակիցը կեղծել է, իսկ քո նոր թիմի անդամները չեն կեղծե՞լ:

Լրիվ հասկանալի է քո ներքին լարվածությունը:

NEWS.am-ը տեղեկությունը ճշտելու նպատակով զանգահարեց Վիկտոր Դալաքյանին, սակայն վերջինս, լսելով հարցը, սկսեց բղավել. «Էլ ինձ չզանգեք NEWS.am, հասկացա՞ք» եւ դա կրկնեց մի քանի անգամ ու ինքն էլ անջատեց հեռախոսը:

Ինչ խոսք, որ քո հանդեպ շեֆերդ ճիշտ չեն վարվել, թե չէ դավաճաններից մեկին ներում են ու 5% գրում, իսկ քեզ տանձի տեղ չեն դնում: Շատ էլ, որ առաջինն իրեն կուսակցություն է կոչում, դու էլ քեզ մարդ ես կոչում, չէ՞…

Մաշտոցի պուրակի կարդաբալետի վերջին արարը

«Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաև մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել: Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ամեն ինչ շատ ճիշտ ես արել: Ճիշտ ես վարվել նաև այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ: Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, և լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր «աչքը շոյել», իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երևանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ՝ օրինական ճանապարհով»

Բրավո, Սերժ Սարգսյան: Բոլորը դեբիլիկներ էին, եւ միակ մարդը, ով հարգեց բնապահպանների պահանջը՝ դուք էինք:

Բրա՛վո:

Հ.Գ. Վարագույրը փակվեց

Ոստիկանությունը կիրառեց «Պապն ու շաղգամը» օպերացիան

Այսօր Մաշտոցի պուրակում ոստիկանները, այդ թվում՝ պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ), առանց նախազգուշացման, առանց որեւէ պահանջ ներկայացնելու եւ առանց օրենքով սահմանված այլ ընթացակարգերի պահպանման ուժ են կիրառել խաղաղ գործողություն իրականացնող քաղաքացիների հանդեպ և առգրավել նրանց տեղադրած վրանները (A1+):

Այս տեսանյութում հստակ երեւում է, որ ոստիկաններն առաջնորդվել են նախապես կազմած «Պապն ու շաղգամը» օպերացիայով: Հա քաշեցին-քաշեցին, վրանը գետնից պոկեցին: Ձեռի հետ էլ, մի քանի ակտիվիստ տեղներից պոկեցին:

Հավատանք, որ փոխվենք կամ առա՛ջ, ոստիկանություն…

Հ.Գ. Իսկ ո՞ւր են քաղաքացիների ազատության համար պայքարող ու հավեսով ընտրարշավ կատարող քաղաքական ուժերը…

ՕԵԿ-ը՝ լալերի կոալիցիոն գործընկե՞ր

Արաբկիրցիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, թե՝

…ԱԺ-ում կան մարդիկ, որոնք 20 տարվա ընթացքում 10 նախադասություն չեն ասել:

Ազգային ժողովը լալերի տեղը չէ: Ազգային ժողով պետք է գան գրագետ, ասելիք ունեցող, ժողովրդի դարդն ու ցավը կիսող մարդիկ: Մարդիկ, որոնք ունեն մտահոգություն ու պատասխանատվության զգացում

Չե՞ք հավատում. ահա և ապացույցը:

Ահագին հետաքրքիր է, թե ո՞ւմ է նկատի ունեցել ՕԵԿ-ի նախագահը:

Եթե հիշողությունս ու տրամաբանությունս ինձ չեն դավաճանում, նա այս խոսքերն ասել է՝ ի դեմս ՀՀԿ ու ԲՀԿ ինձ ու ձեզ հայտնի մի շարք օլիգարխների…

%d bloggers like this: