Այսօր Նոր Նորքում նշվեց թատրոնի օրը

Դե բա թատրոն չի, ի՞նչ է… Դատեք ինքներդ

Advertisements

Թե ինչպես Պետրոսը թարս կապուտ արեց Հայկին

Ոչ անկապ միտք

Աշխարհն՝ աշխարհով, սրանք էլ իրենց ադրբեջանական ֆիլմերի փառատոնով…

Էսքան բան… ուրիշ էլ ի՞նչ ասեմ որ…

Դեպուտատների ամենահաջողված բնութագրումը

Ես որ ավելի լավ բնութագրական դեռ չեմ տեսել:

Ի՞նչ պատասխան կտա Ս.Սարգսյանը այս հարցադրումներին

Այսօր թերթում էի Սերժ Սարգսյանին ուղղված հարցերը, որոնք տեղ են գտել serzhsargsyan.livejournal.com կայքում:

Ինձ անչափ հետքրքրում է (եւ համոզված եմ՝ ոչ միայն ինձ), թե ի՞նչ պատասխաններ կառաջարկի պարոն վարչապետը ստորեւ հարցերին.

armenish on March 11th, 2008 06:27 am (UTC)
Բռնություններ

Պարոն Սերժ Սարգսյան,

1. Երբ են օրենքի առաջ պատասխան տալու և դատական կարգով պատժվելու իրենց օրինական պարտքը կատարող քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած անձինք` ի դեմս Ռուբեն Հայրապետյանի (ով առևանգել է Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց ու շղթայելով ծեծի ենթարկել նրանց Ավան համայնքում գտնվող իրեն պատկանող Հարսնաքար համալիրում և ապա ապօրինի անազատության մեջ պահել), Հովիկ Շահինյանի (ով անձամբ մի քանի տասնյակ այն անձանց հետ հարձակվել է Արաբկիր համայնքում` Վաղարշյան փողոցում գտնվող Լևոն Տեր-Պետրոսյանի ենթաշտաբի և մի շարք այլ ընտրատեղամասերի վրա և ծեծի ենթարկել շտաբի աշխատողներին և վստահված անձանց) և այլոց: Բոլոր այս փաստերը տպագրվել են մամուլում, որոնցից որոշների նկատմամբ ՀՀ դատախազությունը իբր թե ճշտումներ է կատարել և ինչպես միշտ հայտնաբերել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Իսկ իրականում դրանք անհերքելի փաստեր են:

2. Խնդրում եմ դիտել հետևյալ տեսաֆիլմը, որտեղ ներկայացված են, որոշ դրվագներ մարտի մեկյան դեպքերից:

Խնդրում եմ պարզաբանեք, թե ովքեր են կրակողները, ում վրա են նրանք կրակում, ում հրամանով կրակ բացվել և ինչու է ՀՀ դատախազության մամուլի խոսնակը ակնհայտորեն սուտ խոսում? Այդյոք Սոնա Տռուզյանը և այլ անձինք, ովքեր ապատեղեկատվություն են տարածում ու հայտարարում, որ մարդկանց վրա կրակ չի բացվել, պատասխանատվության կենթարկվեն?

Read more of this post

%d bloggers like this: