Խե՜ղճ Սյունիքի մարզ (և ոչ միայն)…

Սյունաց արծվաց արծիվ

Հիշում եք, չէ՞, որ մի քանի օր առաջվա ընտրություններ կոչվածին ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է հանրապետության հարավում՝ Սյունիքի մարզում, որտեղ քվեարկությանը մասնակցել է 87,686 սյունիքցի կամ ընտրողների 72.1%-ը: 10 բնակչից 7-ը քշվել է ընտրատեղամաս…

Սյունիքը համարվում է մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկա) «տերիտորիան»: Առաջնորդվելով այս մարդու վեհ կերպարով, մարզի բնակչությունը մի մարդու պես «քվեարկեց» հանուն ինտելեկտի, ազնվության, տարրական կուտուրայի ու էթիկայի: Արդյունքում, ՀՀԿ-ի օգտին համամասնականով «ձայն տվեց» 51,868 ընտրող, որոնց շնորհիվ ՀՀԿ-ն ստացավ ավելի քան 59%: 10 ընտրողից 6-ը «նախընտրեց» հանրապետականին…

ԻՆՉՈ՞Ւ:

Մի՞թե սյունիքցին իրոք հավատացել է, թե ՀՀԿ-ն, ի դեմս Լիսկայի կփոխվի:

Պատասխանը տալիս է հենց ինքը՝ մարզպետը:

Հարց — Ինչո՞վ էր պայմանավորված Սյունիքում ՀՀԿ-ի հաղթանակը:

Մարզպետ — Սյունիքում ՀՀԿ-ի հաղթանակը պայմանավորված էր մարզպետարանի, համայնքապետերի, քաղաքապետերի և ներքին ուժային կառույցների չարչարանքով, աշխատանքով, որ այ այսպիսի հրաշալի ընտրություններ ունեցանք:

Փաստորեն, ՀՀԿ-ն այս մարզում տպավորիչ հաղթանակ է կորզել տեղական իշխանությունների շնորհիվ (+ ոստիկանություն), որոնք, եթե չեմ սխալվում, չպետք է խառնվեին ընտրական գործընթացներին ու պետք է պետության, այլ ոչ թե ՀՀԿ-ի գիծը տանեին: Կամ էլ Սյունիքում պետությունն ու ՀՀԿ-ն նույնն են…

Մարզպետի խոսքի երկրորդ մասին ուշադրություն մի դարձրեք. «հրաշալի» ասելով նա նկատի չունի եսիմ ինչ, այլ՝ «ՀՀԿ-ի հաղթանակը»:

Այնպես որ, հարգելի սյունիքցիներ, հավատացե՛ք Լիսկային, որ փոխվեք

Ու այսհուհետև ստից-մտից թերթեր մի՛ կարդացեք, TV մի՛ նայեք կամ ինտերնետ մի՛ մտեք, որովհետև, ինչպես ձեր մարզպետն է պնդում՝ «փառք Աստծո, խելացի մարդիկ լրագրողների ասածին ուշադրություն չեն դարձնում»:

Սա էլ մտորելու թեմա սյունիքցի լրագրողների համար…

Advertisements

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: