Օրենք «Ժողովրդական զբոսանքի մասին»

March 24, 2008 by Միտք

Նախագիծ

Սույն օրենքը կարգավորում է ժողովրդական զբոսանքի հետ կապված հարաբերությունները:

Հոդված 1. Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունների սահմանումը

Ժողովրդական զբոսանք՝ մարդկանց տեղաշարժվելը մի մայրից դեպի մեկ այլ վայր:

Հոդված 2. Ընդհանուր դրույթներ

Ժողովուրդն իրավունք ունի զբոսնելու միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում:

Միջազգային իրավական ակտերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը մասամբ կարող են գործել միայն օտարեկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Հայաստանում դիվանագիտական առաքելություն կատարող օտարերկրյա դիվանագետների, դիտորդների համար:

Զբոսանքի վայրը, զբոսանքի ելակետից հեռանալու առավելագույն շառավիղը, քայլելու ուղղությունը, ինչպես նաեւ զբոսանքին հատկացված ժամը ՀՀ վարչապետի ներկայացմամբ հաստատում է ՀՀ նախագահը:

Ժողովրդի զբոսանքի ժամանակ ՀՀ սահմանադրական կարգի պահպանման անվտանգությունն ապահովվում են ՀՀ Ոստիկանությունը եւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ զանգվածային զբոսանքների ընթացքում՝ նաեւ ՀՀ զինված ուժերը:

Սույն օրենքը կարող է ՀՀ ազգային ժողովի արտահերթ գիշերային նիստով տարածվել նաեւ ապրիլի 9-ի, ապրիլի 24-ի եւ զանգվածային այլ միջոցառումների վրա:

Հոդված 3. Զբոսանքի անցկացման կանոնակարգը

Զբոսանքին պետք է ներկայանալ միայնակ:

Զբոսանքի պետք է ներկայանալ միայն անձնագրով: Անձնագրի վավերականության ժամկետը պետք է երեք ամսով գերազանցի զբոսանքին մասնակցելու ժամկետը:

Երկու հոգով զբոսնելիս ՀՀ քաղաքացիները պետք է մոտներն ունենան եւ ՀՀ Ոստիկանության աշխատակցի պահանջով ներկայացնեն.

ա. ամուսնական զույգի դեպքում՝ ամուսնության վկայական, որը հաստատում է զբոսնող զույգի օրինական ամուսնական կարգավիճակը

բ. արտաամուսնական զույգի դեպքում՝ տեղեկանք ամուսնուց (կամ կնոջից)

գ. ոչ ամուսնական կապ ունեցող երկու անձանց զբոսնելու կանոնակարգը սահմանում է սպորտի, մշակույթի եւ երիտասարդության ոլորտի պետական լիազոր մարմինը:

Հոդված 4. Զբոսանքի լուսաբանումը

Չի թույլատրվում զբոսանքի ներկայանալ տեսանկարահանող կամ ձայնագրող սարքերով:

Զբոսանքի լուսաբանում լիազորված է կատարելու է միայն Հանրային Հեռուստաընկերությունը: Այլ հեռուստաընկերությունները եւ լրատվական միջոցները պետք է անփոփոխ սփռեն միայն Հանրային Հեռուստաընկերության տրամադրած նյութերը:

Հոդված 5.Զբոսանքի սահմանափակումներ

Արգելվում է զբոսնելիս որեւէ ձեւով հաղորդակցվել այլ զբոսնողների հետ, այդ թվում՝ բարեւել, ժպտալ, աչքով անել, հարց տալ, պատասխանել, զրուցել, քննարկել:

Արգելվում է զբոսնելիս ձեռքում պահած ունենալ նկարներ, կոչեր, զույգ թվով ծաղիկներ, մոմեր եւ ՀՀ սահմանադրական կարգը խախտելուն միտված այլ պարագաներ:

Զբոսնելիս արգելվում է կանգ առնել ավելի, քան հինգ րոպեի ընթացքում:

Զբոսնելիս արգելվում է օգտվել սրճարանների եւ հանգստի ու զվարճանքի այլ վայրերի տրամադրած ծառայություններից օգտվել ավելի, քան տաս րոպեի ընթացքում:

Հոդված 6. Օրենքի ուժի մեջ մտնելը

Օրենքը ուժի մեջ է մտնում սկսած հրապարակման հաջորդ օրվանից:

Պառլամենտական հումոր

March 12, 2008 by Միտք

Այսօր թերթում էի parliament.am-ը ու հայտնաբերեցի որոշ էջեր, որոնք ըստ իս արժե մեկ անգամ եւս ընթերցել:

Առաջարկում եմ ծանոթանալ այս մեջբերումներին ոչ թե «ջղաձգվելով», այլ մի քիչ՝ հումորով (ինչպես ասում են՝ նաեւ հումորով պետք է հաղթենք): Հատկապես հումորով վերաբերվեք իմ կողմից առանձնացված (bold) արտահայտություններին

Դե, սկսեցինք.

Տիգրան Գրիշայի Արզաքանցյան

1984թ. ավարտել է Կամոյի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումը: Տեխնիկ-անասնաբույժ: Միջազգային բիզնեսի պատվավոր դոկտոր:

Դե հիմա տեսեք, թե որ հանձնաժողովում է՝ Սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով

Ալեքսանդր Ազատի Սարգսյան

1987թ. ավարտել է Երեւանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը: Գազային տնտեսատեխնիկ:

Ավելի ուշադիր եղեք, թե որ հանձնաժողովում է՝ Սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով

Գագիկ Կոլյայի Ծառուկյան

1989թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:
Աթոռից չընկնեք՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով

Լյովա Յուզիկի Խաչատրյան
1978թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-մեխանիկ:
Օսկանյան, ականջդ կանչի՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

Թե ինչի վրա եմ ժամանակ ծախսում, ես էլ չգիտեմ…

Հ.Գ. Իբր թե Ձեզ էի խորհուրդ տալիս, բայց զգացի, որ կարող է մինչեւ վերջ չհասնեմ… կամ ինձ խփի (ինֆարկտը), կամ էլ ինձ խփեն (պատգամավորները):

Ի՞նչ պատասխան կտա Ս.Սարգսյանը այս հարցադրումներին

March 12, 2008 by Միտք

Այսօր թերթում էի Սերժ Սարգսյանին ուղղված հարցերը, որոնք տեղ են գտել serzhsargsyan.livejournal.com կայքում:

Ինձ անչափ հետքրքրում է (եւ համոզված եմ՝ ոչ միայն ինձ), թե ի՞նչ պատասխաններ կառաջարկի պարոն վարչապետը ստորեւ հարցերին.

 

armenish on March 11th, 2008 06:27 am (UTC)
Բռնություններ

Պարոն Սերժ Սարգսյան,

1. Երբ են օրենքի առաջ պատասխան տալու և դատական կարգով պատժվելու իրենց օրինական պարտքը կատարող քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած անձինք` ի դեմս Ռուբեն Հայրապետյանի (ով առևանգել է Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց ու շղթայելով ծեծի ենթարկել նրանց Ավան համայնքում գտնվող իրեն պատկանող Հարսնաքար համալիրում և ապա ապօրինի անազատության մեջ պահել), Հովիկ Շահինյանի (ով անձամբ մի քանի տասնյակ այն անձանց հետ հարձակվել է Արաբկիր համայնքում` Վաղարշյան փողոցում գտնվող Լևոն Տեր-Պետրոսյանի ենթաշտաբի և մի շարք այլ ընտրատեղամասերի վրա և ծեծի ենթարկել շտաբի աշխատողներին և վստահված անձանց) և այլոց: Բոլոր այս փաստերը տպագրվել են մամուլում, որոնցից որոշների նկատմամբ ՀՀ դատախազությունը իբր թե ճշտումներ է կատարել և ինչպես միշտ հայտնաբերել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Իսկ իրականում դրանք անհերքելի փաստեր են:

2. Խնդրում եմ դիտել հետևյալ տեսաֆիլմը, որտեղ ներկայացված են, որոշ դրվագներ մարտի մեկյան դեպքերից:
Խնդրում եմ պարզաբանեք, թե ովքեր են կրակողները, ում վրա են նրանք կրակում, ում հրամանով կրակ բացվել և ինչու է ՀՀ դատախազության մամուլի խոսնակը ակնհայտորեն սուտ խոսում? Այդյոք Սոնա Տռուզյանը և այլ անձինք, ովքեր ապատեղեկատվություն են տարածում ու հայտարարում, որ մարդկանց վրա կրակ չի բացվել, պատասխանատվության կենթարկվեն?

shalapka_m on March 11th, 2008 07:08 am (UTC)

Добрый день, уважаемый г-н Саркисян.Хочется задать Вам пару абстрактных вопросов, не политических вопросов (их и так очень много будет).1. Верите ли Вы, что наша жизнь сплошной бумеранг? И что “эхо” наших поступков так или иначе настигает нас еще в этой, земной жизни.2. Позиционируете ли Вы себя христианином. Если да, то насколько часто Вы открывайте “Слово Божье”. И насколько законы Библии живы (или будут жить) в Вашей жизни - дома или на работе.3. Назовите 5 прочитанных Вами книг, которые перевернули или хоть как-то повлияли на Ваш внутренний мир.
Спасибо.
kornelij on March 11th, 2008 07:29 am (UTC) Պարոն Սարգսյան1. Ինչու՞ իշխանությունները ընտրովի են մոտենում “արտակարգ դրության” հետ կապված ԶԼՄ–ների սահմանափակոմներին։ Իշխանություններին պաշտպանող ԶԼՄ–ները ակնհայտորեն իրենց թույլ են տալիս տարածել ոչպաշտոնականա, ավելին՝ հասարակությունում պառակտում սերմանող, տեղեկատվություն։2. Ե՞րբ է դադարելու ինտեռնետային շրջափակումը։ Մարտի 12 նշվելու է ինտեռնետում ազատ խոսքի համաշխարհային օրը։ Եւ Հայաստանը, այսօր ինտեռնետում իրականացվող անբացատրելի սահմանափակումների պատճառով, կդասվի ամենատոտալիտառ երկրների շարքին։Շնորհակալություն
Սամվել Մարտիրոսյան
(Anonymous) on March 11th, 2008 08:49 am (UTC)
Серж Саркисян как вы собераетесь властвовать когда чувствуете такую неприязнь армян по отношению к себе!!!!!!!!

dream_inspector on March 11th, 2008 09:03 am (UTC)

Պարոն Սարգսյան, ինձ (և երևի ոչ միայն ինձ) հուզում է մի հարց։ ԻՆչպես պատահեց, որ մի մարդ, որը մոտավորապես կես տարի առաջ մի շարք պաշտոնյաների, մասնավորապես ՀՀ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի, կողմից որակավորվեց որպես լրտես հայտնի ձայնագրության հիման վրա, այսօր զբաղեցնում է ոչ այլ պաշտոն, քան “Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը”։ Նշանակում ՝ դա արդյոք այն, որ բոլոր վերընշված պաշտոնյաները սխալ էին իրենց գնահատականների մեջ։Նախապես շնորհակալություն։

vahagn_m on March 11th, 2008 09:22 am (UTC)
Տեղեկատվական քաղաքականությունը

Հարգելի պարոն ՍարգսյանԱրդոք համաձայն եք, որ Հ1, Հ2 եւ մյուս հեռուստակայանների կողմից վարվող լրատվական քաղաքականությունը բերել է նրան, որ այսօր ցանկացած թերթիկ, ինտերնետ կայք կամ նույնիսկ բամբասանք ավելի հավաստի է համարվում, քան մեր երկրի համար մեկ լրատվական «Հայլուր» ծրագիրը, մյուսների մասին նույնիսկ չեմ նշում։ Եվ եթե համաձայն եք, ապա ինչպես եք պատկերացնում այդ իրավիճակի շտկումը։
(Anonymous) on March 11th, 2008 09:56 am (UTC)
гражданин РА
Господин Саргсян,
намереваетесь-ли Вы вернуть веру, свободу и права своему народу? Если да, то каким образом?

kornelij on March 11th, 2008 11:58 am (UTC)

Պարոն ՍարգսյանԻնչու՞ առ այսօր իշխանությունները չեն պատասխանել Մարդու իրավունքների պաշտպանի հարցերին։Շնորհակալություն
Սամվել Մարտիրոսյան

(Anonymous) on March 11th, 2008 12:58 pm (UTC)
հարցեր Սերժ Սարգսյանին

Պարոն Սարգսյան,Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1. Ում հրամանով է ցրվել Ազատության հրապարակի նստացույցը փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը: Երբ է արձակվել այդ հրամանը?2. Եթե փաստերով ապացուցվի, որ ցուցարարների նկատմամբ մահացու հրազեն է կիրառվել, Ձեր կարծիքով ինչ պատասխանատվության պիտի կրեն հրազեն կիրառելու հրահանգ տվողները և այդ հրահանգը իրականացնողները?3. Դուք այցելել եք զոհված քաղաքացիների ընտանիքներին?4. Ձեր կարծիքով իրավաչափ է Ժառանգություն խմբակցության պատգամավորների` մորգ մուտք գործելուն խոչընդոտելը5. Դուք Ձեր խղճի հետ համերաշխ եք?6. Ինչու Հայաստանում սգո օր չհայտարարվեց?

7. Ձեր կարծիքով, կարելի է բանակը օգտագործել քաղաքականության մեջ?

8. Ինչպես պատահեց, որ բանակը Երևանում էր արդեն ամենաուշը ժամը 5-ին, մինչդեռ արտակարգ դրություն հայտարարվեց 10:30-ին մոտ

9. Որն է Ձեր վերաբերմունքը Եվրամիության նախագահության հայտարարությանը?

10. Կա որևէ իրավիճակ, որի դեպքում Դուք հրաժարական կտաք և որն է այդ իրավիճակը կամ իրավիճակները

(Anonymous) on March 11th, 2008 01:01 pm (UTC)
Question
Հարցեր1.Ինչից եք դուք ամենից շատ վախենում որպես մարդ և որպես քաղաքական գործիչ:
2. Որպես մարդ, երե թվարկելու լինեիք Ձեզ համար ամենաթանկ արժեքները ինչից կսկեիք: Խնդրում եմ թվարկեք գոնե առաջին երեքը:
3. Ձեր տեսած ամենավատ երազը:
4. Որպես մարդ, և ոչ որպես քաղաքական գործիչ, ինչի մասին եք երազում:
5. Ձեր նախընտրած կազինոն ու հանգստի վայրը որն է:
(Anonymous) on March 11th, 2008 01:18 pm (UTC)
10 հարց
1. Ինչո՞ւ մարտի երկուսին արված պաշտոնական հայտարարությունը, ըստ որի քաղաքացիական զոհերը մահացել էին հրազենային վնասվածքներից, մարտի հինգին փոխարինվեց Գլխավոր դատախազության պաշտոնական հայտարարությամբ, որով բոլոր զոհերը ստացել էին բեկորային վնասվածքներ, իսկ ոստիկանների կողմից հրազեն չի օգտագործվել։
2. Ինչո՞ւ մարտի մեկին Ոստիկանության հայտարարությունը, որով իրավապահ մարմինների առավոտյան գործողությունների հիմնական նպատակ էր նշվում հանրահավաքի եւ նրա շրջակայքի խուզարկությունը, մարտի հինգին Ռ.Քոչարյանի կողմից վերաձեւակերպվեց որպես սոսկ վրանները հավաքելու պահանջ։
3. Ինչո՞ւ մարտի երկուսին Ոստիկանության կողմից հեռուստաընկերություններին տրամադրված օպերատիվ նկարահանումները չէին պարունակում կադրեր Պարոնյան, Պռոշյան եւ Լեո փողոցներում, ինչպես նաեւ Մաշտոցի շուկայի շրջակայքում կատարված իրադարձությունների վերաբերյալ /հատկապես եթե Ոստիկանության տվյալների համաձայն ցուցարարները հարձակվել եւ թալանել էր նաեւ Պռոշյան-Լեո խաչմերուկի վրա գտնվող «Ութ» սուպերմարկետը/։
4. Ինչպե՞ս է բացատրվում թալանված խանութների ընտրությունը /տարածքում գտնվող 25-30 խանութներից թալանվել են միայն վեցը, ընդ որում անվնաս են մնացել այնպիսի խանութներ, որոնք ակնհայտորեն մեծ գայթակղություն պետք է ներկայացնեին ենթադրյալ կողոպտիչների համար՝ համակարգչային, աուդիտեխնիկայի խանութներ, գրավատուն եւ այլն/։
5. Ինչո՞ւ Մաշտոցի պողոտայում այրված «Շտապ օգնության» մեքենաներում չեն հայտնաբերվել բժշկական սարքավորումների մնացորդներ։
6. Որտե՞ղ են մահացել պաշտոնական տվյալներով թվով յոթ քաղաքացիական զոհերը։
7. Որտե՞ղ է մահացել Ոստիկանության սպան։
8. Ինչո՞ւ Գլխավոր դատախազությունը մեղադրանքներ չի առաջադրում իրավապահ մարմիններին զինված դիմադրություն ցույց տալու, ոստիկանական եւ այլ մեքենաները կանխամտածված հրկիզելու, պետական եւ մասնավոր անշարժ գույքի թալանի մասերով:
9. Ինչո՞ւ են փակվել հայկական մի շարք լրատվամիջոցների ինտերնետային կայքերը /Լրագիր, Առավոտ, Ա1+ եւ այլն/, հատկապես եթե նրանց խմբագիրներն ընդունել էին արտակարգ դրության հրամանագրի` իրենց վերաբերվող կետերը:
10. Ինչո՞ւ են տարբերվում վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում գրանցված ադրբեջանական զոհերի թիվը /2-ից 8 զոհ/, որոնք տարբեր ժամանակներում բարձրաձայնվել են հայկական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
(Anonymous) on March 11th, 2008 01:35 pm (UTC)
Edkan mardu aryan takits vonts es du durs galu?
(Anonymous) on March 11th, 2008 01:53 pm (UTC)
Такназываемый президент Армении, а вы будете продолжать играть в казино?
(Anonymous) on March 11th, 2008 04:28 pm (UTC)
Shat shutov…
Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մահվան լուրը ցնցեց ամբողջ աշխարհը: Լինելով անգնահատելի առաջնորդներ, Հայ Ժողովուրդը որոշում է ընդունել թաղման արաողությունը կատարել Հին Եգիպտական արարողակարգին համապատասղան, այսինքն. նրանց հետ կթաղվեն նրանց ամբողջ ունեցվածքը, կանայք, սիրուհիները (գոնե մի 2 հատ կունենան), հավատարիմ պատգամավորները, ուժային կառույցների գեներալները, հավատարիմ գործարարներն իրենց ամբողջ թիկնազորով (ախռաննիկներով)…Ի նշան հարգանքի ու անկեղծ սիրո ցանկություն են հայտնել նրանց հետ թաղվելու
1. Արթուր Բաղդասարյանը, ի դեպ նա խնդրել է իրեն տեղադրել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի արանքում առանց շալվարի ու անդրավարտիքի, հետույքով Սերժ Սարգսյանը
2. Գագիկ Ծառուկյանը, նրա համեստ բնակարանը կդառնա մանկական հիվանդանոց, ի դեպ ամենամեծը Կովկասում, իսկ Մայր Աթոռ սուրբ էջմիածինը կտեղափոխվի Ս. Դոդ եկեղեցի մանկական հիվանդանոցի հարևանությամբ
3. Արտաշես Գեղամյանը, ի դեպ նա խնդրել է իր գլխի կաշվից պատրաստել դհոլ և նվիրել Հայաստանի պետական Ժողգործիքների անսամբլին որպես սոլո-դհոլ:
4. Վազգեն Մանուկյանը, որը խնդրել է այնուամենայնիվ մի փոքրիկ պատուհան թողնել շնչելու համար (նա մահն այդքան էլ լավ չի տանում)
5. Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները Եպիսկոպոս Կճոյանի առաջնորդությամբ:
6. Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ինքը մեծ հաճույքով կմիանար ու տեղ կզբաղեցներ Խնամի Սաշիկի կողքին, բայց սպասում է կուսակցական համագումարին քանի որ համոզված է, որ շատ ուզողներ կան ինչպես շարքային կուսակցականների մեջ այնպես էլ ողջ ղեկավարությունը “Մենք Վահանի հետ ենք” կարգախոսով: Նրանց կմիանան նաև նրանք ովքեր պայմանագրեր են ստորագրել իրենց հին ընկեր Վահանի հետ (ստիպողաբար)
Հուղաղարկավորությունը տեղի կունենա Սովետաշենի Աղբանոցում: Նրանց մարմինները բետոնին հանձնելուց հետո սգավորները հրավիրված են Ազատության հրապարակ դիսկոտեկի, դիսկժոկեյ Նիկոլի մասնակցությամբ:
Բոլոր ծախսերը իր վրա է վերցրել Սիլ կոնցեռնը, որին գումարներ են դրամադրել երջանկահիշատակ Դոդի Գագոն, Նեմեց Ռուբոն և Լֆիկ Սամոն: Հուղարկավորության անվտանգությունը կապահովի Վանո Սիրադեղյանը:
(Anonymous) on March 11th, 2008 05:00 pm (UTC)
Baron Sargsyan,Mkneri het zer haraberutyunnere inchpes en? Nranc het khaghal sirum eq?Harganqnerov,Mnatsakan
Tiflis
(Anonymous) on March 11th, 2008 07:58 pm (UTC)
Խոսենք հայերեն
Պարոն վարչապետ,
լինելով հայոց լեզվի տարածման և հայեցի դաստիարակության ջատագով` ինձ մի շատ կարևոր հարց է հետաքրքրում. որպես ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի նախկին ուսանող` Դուք, ի վերջո, սովորեցիք ճիշտ արտասանել <<շտկել>> բառը?ՀՀ քաղաքացի
(Anonymous) on March 11th, 2008 09:48 pm (UTC)
hima ov Hayr Mery giti nran brnum en
Շարունակելի…

Ովքե՞ր են առ այսօր շնորհավորել Սերժ Սարգսյանին

March 11, 2008 by Միտք

Տվյալները վերցվել են serzhsargsyan.am կայքից: Թարմացվել է՝ մարտի 24, 2008:

Փետրվարի 20, 2008

  • Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր
  • Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզի (?)
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյան
  • Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվի
  • Շառլ Ազնավուր
  • Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոս
  • ԼՂՀ նախագահ Բակո Սահակյան

Փետրվարի 21, 2008

  • Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա
  • ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյան
  • Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին

Փետրվարի 22, 2008

  • Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պոպուլիաս
  • Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI
  • Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլ
  • Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյան
  • Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո
  • Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանով

Փետրվարի 23, 2008

  • Ամերիկահայ հայտնի բարերար, «Գաֆեսջյան ընտանիքի հիմնադրամ»-ի նախագահ Ջերարդ Լ.Գաֆեսջյան
  • Հայաստան համահայկական հիմնադրամի նախագահ, Լինսի հիմնադրամի ավագ փոխնախագահ Հարութ Սասունյան
  • Ամերիկահայ հայտնի բարերար Քըրք Քըրքորյան

Փետրվարի 25, 2008

  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Խու Ցզինթաո
  • ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտով
  • Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկով
  • Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենս
  • Երուսաղեմի հայ պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյան
  • Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Հոսնի Մուբարաք

Փետրվարի 26, 2008

  • ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոուն և Ջո Նոլենբերգ
  • ՌԴ դաշնային խորհրդի և ՀՀ ազգային ժողովի համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկով
  • Հայաստանի պատերազմի և Զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ Հրանտ Հովհաննիսյան
  • Համաշխարհային բանկի Հայաստանի, Բոսնիա-Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Վրաստանի, Իսրայելի, Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Մոլդովայի, Նիդերլանդների, Ռումինիայի և Ուկրաինայի հարցերով գործադիր տնօրեն Հերման Վիջֆելս
  • ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդև
  • Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադ

Փետրվարի 28, 2008

  • Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկո
  • Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քան
  • Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Շիգեո Կացու
  • Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաև
  • Վլադիմիր և Սաթի Սպիվակովներ
  • Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով

Փետրվարի 29, 2008

  • ՌԴ դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնով
  • Հայաստանյայց Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան Թեմի առաջնորդ, ՀՕՖ նախագահ Խաժակ Արք. Պարսամյան
  • Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասսադ

Մարտի 1, 2008

  • Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելլիկ

Մարտի 4, 2008

  • Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմո
  • Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Նգուեն Մին Չիետ
  • Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներ
  • Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստա
  • Հունգարիայի Հանրապետության նախագահ Լասլո Շոյոմ

Մարտի 5, 2008

  • Բահրեյնի թագավոր Համադ Բին Իսա Ալ-Խալիֆա
  • Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր, վարչապետ Աբդուլա Բին Աբդուլազիզ Ալ-Սաուդ
  • ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յուրի Բալուևսկի

Մարտի 6, 2008

  • ՌԴ դաշնային ժողովի պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլով
  • Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդ
  • Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչ
  • Ղրղզստանի Հանրապետության նախագահ Կուրմանբեկ Բակիև

Մարտի 7, 2008

  • Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկա
  • Թունիսի Հանրապետության նախագահ Զեյն ալ-Աբիդին բեն Ալի
  • Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրտիբհա Դևիսինգհ Պատիլ
  • Չեխիայի Հանրապետության նախագահ Վացլավ Կլաուս

Մարտի 11, 2008

  • Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Իսլամ Քարիմով

Մարտի 12, 2008

  • Թաիլանդի Թագավորության վարչապետ Սամակ Սունդարավեջ
  • Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիս
  • Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Կալդերոն Ինոխոսա

Մարտի 14, 2008

  • Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Պասկալ Կուշպե

Մարտի 15, 2008

  • Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվա

Մարտի 20, 2008

  • Կորեայի Հանրապետության նախագահ Լի Մյոն Բակ
  • Խորվաթիայի Հանրապետության նախագահ Ստեպան Մեսիչ
  • Սլովակիայի Հանրապետության նախագահ Իվան Գաշպարովիչ
  • Լեհաստանի Հանրապետության նախագահ Լեխ Կաչինսկի

Շարունակելի

Սերժ Սարգսյանը՝ ժողովրդին դեմ հանդիման

March 11, 2008 by Միտք

Այսօր հայտնի դարձավ, որ Ս.Սարգսյանը փորձում է շփվել ժողովրդի հետ: Այսօր հայտարարեցին հետեւյալը

Հարգելի հայրենակիցներ, ս/թ մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ,նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելու է քաղաքացիների հարցերին, որոնք կարող եք ուղղել
http://www.serzhsargsyan.am
http://www.panorama.am
http://serzhsargsyan.livejournal.com
ինտերնետային կայքերին կամ զանգահարելով 080099999 հեռախոսահամարով:
Հարցերն ընդունվում են մարտի 11-ին` ժ. 10.00-ից մինչև մարտի 12-ը ժ. 21.00:

Զարմանալի է, որ այն իշխանությունները, որոնք փակել են հայկական ինտերնետը, հիմա որոշել են «լսել» ժողովրդի ձայնը նույն այդ ինտերնետի միջոցով: Ինչպիսի աբսուրդ:

Ես գրեթե չեմ կասկածում, որ պատրաստվում է հերթական կատակերգությունը՝ նման այն երեւույթին, երբ Սերժ Սարգսյանին «գալիս էր հանդիպելու» ժողովուրդը: Այն էլ ինչպե՜ս էր գալիս՝ խորհրդային ժամանակաշրջաններին բնորոշ մայիսմեկյան շքերթի նման (այդ օրը կոչվում էր «майовка», կհիշեք երեւի): Դպրոցականները՝ պարտվողական սպիտակ դրոշակները եւ փուչիկները ձեռքներին՝ ուսուցիչների առաջնորդությամբ, այդ ուսուցիչները՝ տնօրենների առաջնորդությամբ, տնօրենները՝ թաղապետարանի կրթական բաժնի պետերի առաջնորդությամբ, բաժնի պետերն էլ՝ իրենց թաղապետի առաջնորդությամբ: Սա՝ դպրոցների վերաբերյալ: Չեմ ասում՝ հիվանդանոցները եւ պոլիկլինիկաները, ինստիտուտները եւ համալսարանները, քաղաքապետարանի ենթակայության հիմնարկները, նախարարությունները եւ դրանց կից հիմնարկները եւ այլն ու այլն… Նայում էիր այս շքերթը եւ ակամա հիշում մեր մտավորականներից մեկի հայտնի տողերը՝ «այսօր տոն է, հոգվույս կիրակի»:

Ասում են՝ Սերժն ինքը կարող է եւ տեղյակ չի եղել, որ նման հանդիպումները շինծու են: Ու իբր թե իրեն ծառայողները պարզապես արջի ծառայություն են մատուցել (էս արջն էլ, մի բան արեց, ոտով-գլխով ք..-ն ընկավ): Եթե դա այդպես է (որին չեմ ուզում հավատալ), ուրեմն ի՞նչ երաշխիք, որ Սերժ Սարգսյանի ինտերնետայնի հաղորդակցումը ժողովրդի հետ կհաջողվի:

Կանխագուշակեմ, թե ինչ հարցեր կլինեն.

- հարցերի մինչեւ 30%-ը՝ շնորհավորանքներ եւ շնորհակալություններ, իհարկե՝ մաղթանքներով

- հարցերի մինչեւ 30%-ը՝ ապագա ռազամավարական ծրագրերի մասին հարցեր (ասենք՝ ինչպե՞ս եք փորձում պայքարել կոռուպցիայի դեմ, աղետի գոտի եւ այլն)

- հարցերի մինչեւ 30%-ը՝ Հայաստան, Ղարաբաղ, չգիտեմ, թե ինչու՝ Կոսովո ու սենց անկապ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր (անկապ, որովհետեւ նման ընտրությունից հետո Հայաստանի արտաքին հարաբերություններն ու քաղաքականությունն այլեւս մեր ձեռքում չէ, թեեւ՝ մինչեւ հիմա էլ լրիվ մեր ձեռքը չէր)

- ու մինչեւ 10% հարցերը՝ նվիրված «Լեւոնին ու ներքին սպառման» այլ խնդիրներին:

Չեմ հավատում, որ խմբագիրները եւ սրբագրիչները թույլ կտան, որ Սերժին հասնի նման տիպի հարց. ինչո՞ւ չպատժվեց ալրաղաց Լյովիկը՝ իր հաստավիզների հետ պատգամավորներ քաշքշելու ու քվեաթերթիկների վերահաշվարկի վրա «վետո» դնելու համար (իմ կողմից՝ «հլը էդ քաքլանի դուխին նայի…»): Կամ ասենք՝ Դոդի Գագոյի աջ կամ մեջտեղի վերջույթ հանդիսացող Էդոյի կողմից (ինչպես ոստիկանությունը կասեր՝ «ոմն Էդոյի», իբր թե տեղյակ չեն, թե ում մասին է խոսքը) երբ Աբովյանում դաժանաբար ծեծվեցին ԼՏՊ-ի վստահված անձինք, հետո՞ ինչ, որ ոստիկանություն դիմում չի գրվել, այդ ոստիկան կոչեցյալները չգիտեի՞ն, որ նման դեպք է տեղի ունեցել, ինչո՞ւ գոնե ձեւական միջոցառումներ չձեռնարկեցին: Փաստորեն, Ֆրանսիական դեսպանատան մատույցներից ոստիկանություն դիմում էր ներկայացվել, ու այդ պատճառո՞վ էին հայտնվել ներքին զորքերը:

Համոզված եմ, որ չի լինի այստեսակ մի հարց. «Հարգելի պարոն Սարգսյան, ի՞նչն եք ավելի գնահատում՝ արդարությո՞ւնը, թե՞ նախագահի պաշտոնը»: Դե թող պատասխանի ինչպես որ ցանկանում է. վերջապես, չէ՞ որ բանասեր է մեր ապագա նախագահը, ոնց էլ լինի, հարմար բառեր կգտնի: Այս կամ նմանատիպ հարց կտրվի, բայց, համոզված եմ, տեղ չի հասնի:

Որտեղի՞ց իմ այսչափ անվստահությունը: Դե դուք ասեք՝ ի՞նչ ենք տեսնում, որ ինչին վստահենք…

Վկայում են կադրերը…

March 10, 2008 by Միտք

Ահա, թե ինչու են մեր КГБ-ի տղերքը փակել youtube-ը Հայաստանում…

Մեկ այլ տեսահոլովակ

Սերժը՝ որպես Ռոբերտից տուժած կողմ

March 10, 2008 by Միտք

Ասում են, որ Սերժ Սարգսյանը բնավ «գոհ» չէ Քոչարյանի՝ իրենց այսօրինակ սատարելու քայլերից: Ներկայիս վարչապետը «գծել էր» միանգամայն այլ սցենար, սակայն Քոչարյանը գործի դրեց իր սեփականը:

Ասում են, որ Սերժ Սարգսյանը համաձայն էր եւ պատրաստ էր երկու փուլով ընտրության գնալուն: Նա պետք է 2-րդ փուլում հաղթեր Արթուր Բաղդասարյանին՝ ըստ իր նախօրոք գծած սխեմայի, իսկ վերջինս էլ պետք է ընդուներ իր պարտությունը եւ սեղմեր հաղթած թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի ձեռքը (ինչը դարձյալ եղավ՝ Քոչարյանի սխեմայով, իհարկե, այլ հանգամանքներում) :

Սակայն Քոչարյանը չէր կարող հանգիստ տանել այս ամենը, թեկուզ՝ ելնելով այն մտքից, որ դեպքերի վերոհիշյալ զարգացումներից նա դուրս էր մնալու: Էլ չենք խոսում ապագայում նրա դերի ու տեղի մասին:

Փաստորեն, ըստ խոսակցությունների, Քոչարյանն ինքը «սարքեց» ինչպես ընտրության օրվա, այնպես էլ հետընտրական զարգացումների ողջ խառնաշփոթը՝ Սերժին եւ մյուսներին տառացիորեն հասկացնելով, որ նա դեռ ՀՀ նախագահն է, եւ եթե այս երկրում ինչ-որ պլաններ են գծվում, ապա պետք է գծվեն ու իրականացվեն միմիայն իր կողմից:

Ասում են, որ, ընտրության օրվան նախորդող օրերին Ռոբերտը ոչ միայն ակտիվորեն միջամտել է, այլ ինքն է նախագծել քաղաքական ուժերի ստացած տոկոսները: Օրինակ՝ ինքն է դաշնակներից վերցրել մոտ 5-7%, եւ թողել միայն 5%-ը, Վահանին եւ մյուսներին պարտադրելով, որ շատ չաղմկեն ու հասկանան նման «զոհաբերության» նպատակը:

Ասում են նաեւ, որ Քոչարյանն այս եւ մյուս քայլերով Սերժին հասկացրել է, որ եթե վերջինս պետք է դառնա ՀՀ նախագահ, ապա միայն ու միայն հենց Քոչարյանի շնորհքն է, եւ ոչ թե հանրապետականներինը: Միեւնույն ժամանակ Ռոբերտը Սերժին հասկացրել է, որ իրականում հանրապետականներն իրենն են, ինչքան էլ Սերժը համարվի այդ կուսակցության նախագահը:

Փաստորեն, ըստ խոսակցությունների, Սերժը հայտնվել է այնպիսի վիճակում, որ ստիպված էր Ռոբերտին ասել կամ հասկացնել, որ՝ «այո, դու ինձ օծեցիր նախագահ, եւ ես քեզ երախտապարտ եմ լինելու մինչեւ կյանքիս վերջը՝ ինձ նեցուկ կանգնելու համար»:

Մարդիկ խոսում են նաեւ, որ Քոչարյանի պլանում, իհարկե, Օպերայի դեպքերը նախատեսված էին, սակայն չէր հաշվարկվել այն փաստը, որ մարդիկ կհավաքվեն Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում եւ այդ հավաքը կվերածվի բազմամարդ ակցիայի: Այստեղ է, որ Քոչարյանը «հանկարծակի է եկել» եւ ստիպված է եղել դիմել պրովոկատորների օգնությանը (անվտնագության աշխատակիցների օգնությամբ):

Մյուս կողմից, ասում են, որ Քոչարյանն այժմ ինքն է «գերի դարձել իր իսկ նախաձեռնած սադրանքների ձեռքը», եւ տեղեկատվական բլոկադան վերանալուց հետո ի հայտ կգան բազմաթիվ հոլովակներ եւ կադրեր, որոնք ուղղակիորեն վկայելու են Օպերայի եւ Ֆրանսիայի դեսպանատան մատույցներում ոստիկանության մեղմ ասած «ոչ համարժեք» գործողությունների մասին:

Մնում է ակտիվ կերպով սպասել ու տեսնել, թե այս ասեկոսեների որ մասը հետագայում կհերքվի եւ որ մասը կհաստատվի…

Հայկական ուտոպիա

March 8, 2008 by Միտք

Իրականում, հայերս ուտոպիստ ենք: Բառացի «ուտոպիա» թարգմանվում է «ոչ մի տեղ գոյություն չունեցող»: Ուտոպիան նույն անիրատեսությունն է, մտացածին լինելը:

Ինչո՞ւ եմ ես ինձ եւ իմ մյուս հայրենակիցներին համարում «ուտոպիստ»: Որովհետեւ, առանց այդ էլ երեւակայություններով ապրելով, հատկապես այս օրերին, չունենալով տեղեկատվության հավաստի եւ վերջնական աղբյուր, բոլորս սկսել ենք ապրել ՄԻԱՅՆ հնարովի պատմություններով: Առանց բացառության՝ ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը, ինչպես նաեւ՝ իրեն ընդդիմություն կարծող ուժերը:

Իշխանություններին թվում է, թե Ազատության հրապարակում եւ Ֆրանսիայի դեսպանատան մոտ իրականացված բռնություններով Լեւոնի «պորտը դրեցին իր տեղը»: Նրանց թվում էր, թե ուժային «լուծումն» ամենախոհեմն էր: Եվ որպես փաստարկ բերում են, թե՝ եթե ուշացնեին, զոհերն ու վիրավորները անհամեմատ ավելի մեծ կլինեին: Տպավորություն են ստեղծում, թե նրանք բնավ չէին ցանկանա դեպքերի նման զարգացում:

Քոչարյանը խաբում է իրեն եւ իր լսարանին այն հեքիթներով, որ իրականում ժողովրդական շարժում չկար, եւ ամեն ինչ կախված է ընդամենը մի 10-20 հոգու «վնասազերծելով»: Վնասազերծում եք, էլի: Էլ ի՞նչ խնդիր ունեք: Դե անցեք Ձեր սովորական ամենօրյա գործերին, ի՞նչ եք խառնվել իրար:

Ներկայիս նախագահը «կուրացել է» իրեն շրջապատող «մասնագետների» այն հավաստիացումներով, որ Հայաստանում որեւէ հեղափոխական գործընթաց չի սկսվել եւ չի կարող սկսվել, քանի որ, ըստ նրանց սին պատկերացումների, դրա օբյեկտիվ պատճառները բացակայում են: Եթե նման գործընթաց չկա, ապա ինչո՞ւ էր Ծաղկաձորում իր հանգիստը վայելեու եւ մյուսներին առողջ ապրելակերպ քարոզելու փոխարեն հատուկ թողարկում կազմակերպում՝ անառողջ մտքեր արտահայտելով: Կամ՝ ի՞նչ է հասկանում սույն պարոնը «օբյեկտիվ պատճառների» տակ:

Քոչարյանի «զինակից» Սերժ Սարգսյանն էլ, իր հերթին, հայելու մեջ ամեն անգամ տեսնելով ապագա նախագահական «թագը», դարձել է խիստ մարդասեր եւ իր աջ ձեռքն է մեկնում բոլոր կողմերին: Բայց մեկնում է ոչ թե ձեռքի«բաց ափը» , այլ՝ ձեռքի դրսային երեսը («համբուրե՛ք ձեռքս, եւ ես Ձեզ կներեմ ու կդառնամ Ձեր պահապան-հրեշտակը»): Նրան թվում է, թե ներկա վիճակից դուրս գալու վիճակը Լեւոնին մեկուսացնելն է: Մեկուսացնել՝ ֆիզիկապես եւ քաղաքական իմաստով: Մեկուսացնել՝ նաեւ հրապուրելով մյուս «ընդդիմադիրներին»՝ ի դեմս Արթուրի, Արտաշի, Վահանի եւ մնացածի:

Ի դեպ, այս «ընդդիմադիրներն» էլ իրենց ուտոպիայով են ապրում՝ իբր թե նպաստում են հանրապետության կայունության վեականգնմանը: Սրանք այն աստիճան են ոչ իրատեսական մտքերով տարված, որ չեն հասկանում՝ վաղուց արդեն մարդկանց մեծամասնությունը նրանց ո՛չ ընդդիմադիր են համարում, ո՛չ էլ, առավել եւս, լուրջ գործիչներ: Նույն Արթուր Բաղդասարյանն այն աստիճան ուտոպիստ է, թե իրեն համոզում է, թե«վայելելու է» Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնը: Այն աստիճան է «կուրացել» Արթուրը, որ օրը մեջ հանդես է գալիս ՕԵԿ-ի անունից՝ չհասկանալով, որ «համեղ» լափով լցված կերակրատաշտակը հազարավոր շարքային ՕԵԿ-ականների վստահության ու տոսմերի հետ փոխելով, կորցրեց նույն իր կուսակցության շատերի ջերմությունը:

Արթուրի ավելի «էժան» տեսակը՝ Արտաշը, մինչեւ հիմա կարծում է, թե ինքն էր կանխորոշել այսօրվա Հայաստանը: Գեղամյանի մոտ ուտոպիան հասնում է հիվանդագին աստիճանի: Ինքը ե՛ւ փրկիչ է, ե՛ւ արարիչ… : Իրականում, նա շատ հաջողված«մտնող» է: Այս երկու «գործիչներին» շատ հաջող բնութագրում է նույն ժողովուրդը: Այսպիսի անեկտոդ կա. Սերժը Արթուրին կուլ է տալիս, ու նրա ստամոքսում Արթուրը հանդիպում է Արտաշին: Հարցնում է՝ «քեզ է՞լ է Սերժը կուլ տվել», Արտաշը, թե՝ «չէ, ես ուրիշ ճանապարհով եմ հայտնվել այստեղ…»:

Վահանը տարված է ՀՅԴ-ական ուտոպիաներով: «Ծովից-ծով Հայաստան» երազողները չկարողացան «թաղից-թաղ» հսկել իրենց իսկ ձայները: Չկարողացան կամ չցանկացան: Դե, չցանկացան, քանի որ ի սկզբանե նրանցչէր էլ թույլ տրվել: Եւ հիմա իրենց թվում է, որ իզուր են Քոչարյանին սատարել: Իրոք էլ՝ ճիշտ է թվում: Ընտրվում է Սերժը, իսկ իրենք բռնել ու բաց չեն թողնում«Ռոբերտի պոչը» : Տեղերը խառնել են: Որ պիտի պոչ բռնվի, դրանք լավ գիտեն, բայց չէին ըմբռնել՝ ո՞ւմ պոչը: Ու իրենց երազած 15%-ի փոխարեն ստացան 5%: Այնքան էին ուտոպիայով ապրում, որ մոռացան ուղիղ մեկ ամիս առաջ իրենց իսկ շուրթերից հնչեցված բառերը: Այնքան ուտոպիստ են, որ ելույթներ կազմելիս ընտրել էին միայն ամպագորգոռ բառեր: Իսկ ամենաուտոպիստը, ինչպես միշտ, Վահանն էր, ում թվում էր, թե իր՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը զիջելը ինչ-որ մի էական քայլ է: Դուք լքեցիք, բա Ձեր ընկերնե՞րը՝ ընկեր Աղվանը(Վարդանյան), ընկեր Լեւոնը (Մկրտչյան) եւ ընկեր Դավիթը (Լոքյան)…

Սակայն վերադառնանք ամենավերին մակարդակի ուտոպիստներին՝ Ռոբերտին ու Սերժին: Այս պաշտոնյաները դեռ հավատում են, որ իրադրության տերը իրենք են: Իրո՞ք այդպես է: Սեժը ամեն օր ականջը պահել է«դրսի ձայներին» , թե՝ է՞լ ով կշնորհավորի իրեն՝ Վիենտամից, Բահրեյնից, Իրանից, Սիրիայից, Բելորուսից, Ղազախստանից ու Ռուսաստանից հետո: Լրիվ մոռացել է այն մասին, որ իսկական ու ամենաջերմ շնորհավորանքը պետք է ստանար հենց իր ժողովրդի կողմից: Նկատի չունեմ՝ մկից, դոդից, լֆիկից, չյոռնիից, նեմեցից, ալրաղացից ու նման -իցերից: Իսկ ժողովուրդը ո՜նց շնորհավորեց: Փետրվարի 20-ը իսկական «տոն» էր բոլորիս համար: Երեւանն այդ օրը ցնծո՛ւմ էր: Դեռ ինչքա՜ն է հիշելու անիրատես Սերժը՝ Հանրապետության հրապարակի իր վերջին միտինգը, երբ որպես«հաղթած թեկնածու» իր դիմացը, հարթակից ներքեւ տեսնում էր միայն իր «ընտրողների» դեպրեսիվ աչքերը:

Քոչարյանի անիրատեսությունը հասավ այն աստիճան, որ Սերժին՝ իր ազդեցության ներքո պահելու համար նրան «փչացրեց» այն աստիճան, որ Սերժի «հաղթանակը» դարձավ նույն Սերժի պարտության ամենահիմնական պատճառը: Այն աստիճան ուտոպիստ է, որ համ գիտի՝ ժողովուրդն իրեն չի սիրում, համ էլ իբր թե Սերժին «օգնում է»՝ իր գավառամիտ ելույթներով:

Իսկ այժմ՝ անցնենք ոչ պակաս ուտոպիստ Լեւոնին ու նրա թիմին:

Լեւնենք այն աստիճան ուտոպիստ էին, որ չէին հավատում, որ իշխանությունները կարող են ուժի եւ բռնությունների դիմել: Նրանք մինչեւ վերջ չէին հավատում, որ գործ են ունենալու ոստիկանության մահակների ու էլեկտրաշոկերի ու զորքի ռետինե փամփուշտների հետ: Պարոնա՛յք, դուք ինքներդ հայտարարում եք, որ գալիս եք ավազակապետությունը կազմաքանդելու, ու սպասում էիք, որ նրանք Ձեզ ծաղիկներո՞վ դիմավորեն: Ռոբերտի ու Սերժի ավազակախումբը գիտի, որ գալիս եք՝ իրենց ուղարկելու Սովետաշենի բերդ, եւ, բնականաբար, մինչեւ վերջ պետք է դեմ կանգնի Ձեր ցանկությանը՝ լինի դա անգամ մարդկային զոհերի գնով:

Լեւոնենք խիստ ուտոպիստ են: Նրանք հավատում են, որ ամերիկացիներն ու եվրոպացիները ցանկանում են Հայաստանը դեմոկրատական երկիր դարձնել: Միակ բանը, որ գերտերությունները ցանկանում են (եւ ոչ միայն մեր դեպքում)՝ տեսնել Հայաստանը կանխատեսելի, կայուն եւ իրենց ենթարկվող: Գուցե սխալվում եմ, սակայն ասում եմ այն, ինչ տեսնում եմ:

Լեւոնենք, իրոք, ահավոր ուտոպիստ են: Նրանք կարծում են, որ իրենց ծրագրերը հավանություն չտվող մարդիկ տականք են: Իսկ դուք հասցրե՞լ եք զրուցել եւ բացատրել բոլորին՝ ինչն ինչոց է, որ նրանք էլ եզրակացության գային եւ որոշեին Ձեզ հարել: Դուք մի կողմից դավանում եք ժողովրդավարությանը, մյուս կողմից մերժում բազմակարծությանը: Ի վերջո, դուք Աստված հո չե՞ք, որ բոլորը միանշանակ համաձայնվեն Ձեր տեսակետին: Չմիացան՝ հասկացանք, սակայն մի՛ անվանեք այդ մարդկանց տականք ու դավաճան: Ընդհակառակը, ժամանակ տվեք երկմտողների համար: Իսկ ամենաուտոպիական վիճակում, բնականաբար, հայտնվել են հասարակ մարդիկ՝ ժողովուրդը: Նրանք մի կողմից ցանկանում են, որ ամեն ինչ հարթվի եւ կայունանա, իսկ մյուս կողմից՝ որ ներկա իշխանությունները «գնան»:

Մարդկանց մի մասն ապրում է «ճահճի» մեջ, սակայն չի խորշում ամեն օր շնչել իր շրջապատի գարշահոտությունը: Մյուս մասը կարծում է, որ, ինչպես իրենց առաջնորդն է հավաստիացնում (անկախ այն հանգամանքից, թե խոսքը Լեւոնի՞, թե՞ Սերժի մասին է), ինքը հաղթել է, սակայն չեն «տեսնում» այդ հաղթանակը: Ավելի փոքր մասը հասկանում է, որ ինքն անմիջականորեն պետք է մասնակից դառնա շարժմանը կամ հակաշարժմանը, սակայն միայն ալարկոտ կերպով հետեւում է իրադարձությունների ընթացքին: Մի մասը վախեցել է, մյուս մասը՝ վախենում է: Ու բոլորն ապրում են իրենց իսկ հյուսած երազանքներով…

Ահա այսպիսի անիրատեսական աուրա է պատել բոլորիս: